12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանները ներխուժել են մահացած ազատամարտիկի բնակարան՝ վերջինիս ձերբակալելու նպատակով. Նախախորհրդարան

Այսօր “Նախախորհրդարան” նախաձեռնությունը  տարածել է հայտարարություն:  Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժնի ծառայողը ներխուժել է շուրջ երկու շաբաթ առաջ՝ օգոստոսի 30-ին ծանր հիվանդությունից մահացած ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի (Վարդենիսցի Հեբոյի) այդ թաղամասում գտնվող վարձու բնակարան՝ նրան բերման ենթարկելու նպատակով: Բնակարանում եղել է միայն Գառնիկ Խչեյանի ուսանող դուստրը: Ոստիկանիպահվածքը ահաբեկել և վիրավորել է հոր մահվան […]

Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԳԴՀ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-16-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գիտության և էկոնոմիկայի նախարար Հարթմութ Մյոլլրինգի հրավերով կգտնվի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում: Այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ համագործակցության վերաբերյալ հուշագրի և Մագդեբուրգի համալսարանական կլինիկայի և Երևանի պետական բժշկական համալսարանի միջև համաձայնագրի ստորագրում: Պատվիրակությունը կայցելի նաև Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հայագիտության […]

Աշակերտուհիները դպրոցի մոտ սեռական բռնության են ենթարկվել

Vkontakte սոցիալական ցանցում տեղեկատվություն է հայտնվել, որ օրերս Տոլյատիի դպրոցներից մեկի մոտ երկու աշակերտուհի սեռական բռնությունների են ենթարկվել: Աղջիկները երեկոյան դպրոցի մոտով անցնելիս են եղել, երբ մի տղամարդու են նկատել, որը ինքնաբավարարմամբ է զբաղվելիս եղել:   Աղջիկներին նկատելով` տղամարդն ընկել է նրանց հետեւից` առաջարկելով միասին սեռական գործողություններ անել: Աշակերտուհիներին հաջողվել է փախչել, նրանք անմիջապես ոստիկանություն են […]

Բասկերի Խորհրդարանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը

2014 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ուրբաթ օրը, Եվրամիության տարածքային խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ փաստաթուղթ է ընդունել, ըստ որի աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը: Վերջինիս նախորդել են “Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ”/ՀԵԲ/ կազմակերպության նախաձեռնությամբ տարածաշրջան իրականացված պաշտոնական այցերը և ՀԵԲ-ի կոնտակտային ցանցի հանձնառության իրականացրած աշխատանքները:   Բասկերի Խորհրդարանի՝ այսօր ընդունած փաստաթուղթը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարության […]

Կարևոր է քաղաքացիների վերաբերմունքը ”զագսի” գրասենյակների աշխատանքների նկատմամբ. նախարար

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հանդիպել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների ղեկավարներին: Հանդիպմանը  քննարկվել  են ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է քաղաքացիների կողմից կարևորություն ունեցող հարցերին և տեղեկացրել, որ վերջինների վերաբերմունքը, գնահատականները հասկանալու համար ամենօրյա մշտադիտարկում է իրականացվելու: ”Կարևոր է քաղաքացիների վերաբերմունքը ”զագսի”  գրասենյակների աշխատանքների նկատմամբ, […]

Վարչապետը ընդունել և ճանապարհել է դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-չինական հարաբերությունների ընդլայման և խորացման գործում: ՛՛Ձեր առաքելության ժամանակահատվածում հայ-չինական փոխգործակցությունը ձեռք է բերել որակական նոր մակարդակ և Ձեր գործունեությամբ մեծապես նպաստել եք այդ գործընթացին՛՛,- նշել է Հովիկ […]

Պաղպաղակի օր՜ կենդանաբանական այգում

Երևանի կենդանաբանական այգին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ընդառաջելով բազմաթիվ այցելուների խնդրանքներին, սեպտեմբերի 14-ին` ժամը 12:00-17:00 այս տարի երկրորդ անգամ կիրականացնեն ՛՛Պաղպաղակի օր՛՛ միջոցառումը: Օրվա պաղպաղակը կտրամադրի Աշտարակ Կաթ ՓԲԸ: Պաղպաղակը կվաճառվի ընդամենը 50 դրամով: Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղորդվի Երևանի կենդանաբանական այգու կենդանիների պայմանների բարելավմանը: Փոքրիկ այցելուներին հագեցած ծրագիր է […]

Հայկական իսլամական հանրապետությո՞ւն

Ինչպես գիտենք, Արևմտյան Հայաստանում կան 7-8 միլիոն ծպտյալ հայեր և վերջերս քննարկվում է, որպես հնարավոր զարգացման հեռանկար, որ Թուրքիայի տարածքում մոտակա տարիների ընթացքում կարող է ձևավորվել հայկական իսլամական պետություն: Ֆանտաստիկ ժանրից նման կանխատեսում արեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: “Սա չի նշանակում, որ լինելու է, այլ հնարավոր տարբերակներից մեկն է և վաղը մյուս օր կարող […]

Բանակի հզորությունը քանակական առավելության ու սպառազինության մեջ չէ. Սեյրան Օհանյան

Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ)։  Նախարարն ուսանողների ու դասախոսների հետ ծաղիկներ դրեց ՀՊՏՀ բակում տեղադրված ՛՛Զոհերի հիշատակին՛՛ նվիրված հուշաքարի մոտ, մասնակցեց ուսանող-ազատամարտիկների անվան լսարանի բացման արարողությանը, որին, բարձրաստիճան պաշտոնյաներից բացի, ներկա էին նաև զոհված ուսանող-ազատամարտիկների ընտանիքների անդամները, հարազատներն ու մարտական ընկերները: Ուսանող-ազատամարտիկների լսարանը նվիրված է ՀՊՏՀ […]

Մանկական ճամբարում երեք դեռահասի դի է հայտնաբերվել

Մերձմոսկովյան մանկական ճամբարներից մեկի տարածքում երեք դեռահաս երեխայի դի է հայտնաբերվել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Ոստիկանությունից հաղորդել են, որ մահացած երեխաների ինքնությունն առայժմ չի պարզվել: Նախնական վարկածով` դեռահասները մահացել են սուրրոգատ ալկոհոլից թունավորման հետեւանքով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի