20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայ տղամարդուն վայել չէ հայհոյանքներով խոսելը. Է. Շարմազանով

“Քաղաքական մարած աբլիգացիաները անցել են կոռեկտության բոլոր սահմանները: Սա աղբանոց չէ, դա քննադատություն չէ, վիրավորանք է, դա հայ տղամարդուն վայել բան չէ հայհոյանքներով խոսելը: Եթե տեր են փնտրում, ապա մեր բոլորի տերը մեկն է` մեր տեր Աստվածն է: Միգուցե իրենց տերը սատանան է, ու եթե ժողովուրդը պետք է մեկին հայհոյի, ապա միայն սատանային ու նրա լակոտներին, որոնք են այդ ասածի քաղաքական “պապա”-ն, հովանավորն ու նրանց հետեւորդները”,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ոչ իշխանական եռյակի հանրահավաքին Սերժ Սարգսյանի ու նրա հարազատների հասցեին հնչած վիրավորանքներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 Այն դիտարկմանը, թե ով է  եռյակի քաղաքական “պապա”` Շարմազանովը կարճ կապեց՝ իրենց պապաները շուտ-շուտ են փոխվում:

Շարմազանովի խոսքով, եթե եռյակն այսօր քննադատում է մի երեւույթ ու անուններ է տալիս, սակայն ամենակարեւոր անունը չի տալիս, դա անհասկանալի է: Իսկ սա նշանակում է, որ “պարոնիկներն  արդար չեն  ժողովրդի հետ”:

“ Եթե դու 2008թ. 2010թ. հստակ անուններ էիր տալիս, երեւույթ էիր քննադատում, իսկ հիմա երեւույթը քննադատում ես, մի քանի անուն հանել, ջոկել ես ու հիմա ասում ես` սրանք լավն են, սա անկեղծ չէ, խնդիրը սա է”,-ասաց Շարմազանովը: Ինչ վերաբերում է  ՀԱԿ գործունեությանը, ապա ըստ  Էդուարդ Շարմազանովի, եթե այն գոյություն ունենար, ապա ՀԱԿ-ի ամենաառանցքային դեմքեր Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանն իրենց հանրահավաքներին ներկա կլինեին:

“ Նույնը վերաբերում է Ալեքսանդր Արզումանյանին, Հովհաննես Իգիթյանին, Արամ Զավենի Սարգսյանին, Պետրոս Մակեյանին, Դավիթ Շահնազարյանին, Կարապետ Ռուբինյանին, որոնց հետ 2008-2011թթ եղել ենք գաղափարական պայքարի մեջ: ՀԱԿ-ի առյուծի բաժինը դուրս է եկել այնտեղից: Այնտեղ մնացել է Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական թոշակառուն` իր 2-3 հավատարիմներով”,-ասաց նա:

 Այնուամենայնիվ Հանրապետականները հայհոյանքով չեն  պատասխանում, հակառակ դեպքում, նրանք՝ հայհոյողները կկորեն:

“Ինձ համար անլուրջ է, որ մազերը սպիտակ մարդը,որը կարդացել է ՀՀ Անկախության հռչակագիրը, հազարավոր մարդկանց դեմը կանգնում ու հայհոյում է ու դրանից իրեն իրավունք վերապահի, ասի ՀՀԿ պատգամավորի` այս կետը խախտո՞ւմ ես: Կներեք, եթե ես անբարոյականություն եմ անում, ես իրավունք չունեմ ուրիշին մեղադրեմ, որ ինքն անբարոյական է”,-եզրափակեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ