12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձկնորսը 40 տարվա գերությունից հետո տուն է վերադարձել

Հարավային Կորեայից ձկնորս Չոն Ուկ Պխեն, ով տարիներ առաջ գերի էր ընկել Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությանը, փախել է եւ վերադարձել տուն: Այժմ 69-ամյա տղամարդուն հարցաքննում են հարավ-կորեական հատուկ ծառայությունները: Հարցաքննությունից հետո տղամարդը կգնա տուն` ընտանիքի մոտ, փոխանցում է Газета.Ru-ն: Փախած գերին մեկն է այն 25 ձկնորսներից, ովքեր երկու նավակով դուրս էին եկել դեղին ծով 1972 թվականի […]

Կեցցես, մեր ասպիրանտ աշխարհի չեմպիոն. Աշոտյանը` Ջուլֆալակյանին

Շատ ուրախ և հպարտ եմ Արսենի հաղթանակով: Կեցցես, մեր ասպիրանտ աշխարհի չեմպիոն:  Facebook-յան հանրագրում այսպես է ԿԳՆ Արմեն Աշոտյանը շնորհավորել Արսեն Ջուլֆալակյանին, ով  երեկ առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Նախկինում հայ ըմբիշը մեկ անգամ դարձել էր արժաթե, երեք անգամ՝ բրոնզե մեդալակիր:

Կինը ողջ է մնացել` 13-րդ հարկից ցած ընկնելուց հետո /վիդեո/

Մոսկվայի կենտրոնում 31-ամյա կինը ցած է նետվել շենքի 13-րդ հարկից եւ ողջ է մնացել: Կինն ընկել է ներքեւում կայանված Mercedes մակնիշի մեքենայի վրա: Հատկանշականն այն է, որ կինը ընկնելուց հետո գիտակությունը չի կորցրել, կարողացել է պատասխանել հարցերին:  Ականատեսը, ով շտապօգնություն է կանչել, պատմել է. “Ես հարցրի նրան` Դուք ինքներդ եք ընկել, թե ինչ-որ մեկը “օգնել […]

”Հեղափոխությունն ավելի թանկ արժի”

Քաղաքական ուժերից դժգոհող ու հիասթափված հայեր, գիտեք, չէ՞, քաղաքական պայքարը ծախսատար գործ է: ՀԱՐՑ. Վերջին անգամ երբ ե՞ք քաղաքական ծախս կամ ներդրում կատարել` անդամավճար, նվիրատվություն և այլն: Իսկ երբևիցե ընտրել ե՞ք ձեր առաջնորդներին, անցյալի ու ներկա քաղաքական դեմքերից դժգոհող ու հիասթափված հայեր: Եթե ձեռքներդ գրպաններդ չեք տարել, եթե երբևէ չեք ընտրել ձեր պայքարի առաջնորդներին, այդ դեպքում […]

“Էմո” շարժման հետևորդները պարտադիր պիտի դիմեն ինքնասպանության. նոր մանրամասներ /վիդեո/

՛՛Էմո՛՛ բառը ծագում է անգլերեն emotional բառից, որը նշանակում է զգացմունքային: Իրենց էմո են կոչում 12-18 տարեկան պատանիները, ովքեր կրում են սեւ ու վարդագույն շորեր, կիպ գրկող ջինսեր, եղունգները սեւ են ներկում եւ լսում են առավելապես ռոքի էմո տեսակի երաժշտություն: Հոգեբանների դիտարկմամբ` էմոներն այն մարդիկ են, ովքեր ունեն տրամադրության հաճախակի տատանումներ, չափազանց ծայրահեղական են, դրսեւորում […]

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

 Սեպտեմբերի 13-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-16-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-13-ին էապես չի փոխվի, 14-16-ին շրջանների զգալի մասում կնվազի 3-5 աստիճանով, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:

՛՛Ընկեր Տարոն Մարգարյանից կառավաթ եմ խնդրում՛՛ /վիդեո/

Այս անգամ Հասմիկ Դավեյանը եկել է կառավարություն՝ հանդիպելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Երկար տարիներ փողոցներում դստեր հետ գիշերող Հասմիկ Դավեյանը վերջապես իր անկյունն ունենալու երջանկությունն է զգացել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Հասմիկը բնակարան է ստացել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: ՛՛Ինձ նորմալ տուն են տվել, բայց ոչ կառավաթ կա, ոչ բան կա: Մեկ սենյականոց բնակարան է […]

՛՛Դիլիջան՛՛ ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի բացահայտումները

02-12.09.2014թթ. ՛՛Դիլիջան՛՛  ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել և կազմել են անտառխախտման  7 արձանագրություն՝ 27 ծառի և 4 խ.մ վառելափայտի անտառից ապօինի դուրսբերման դեպքերի համար: 2 անտառխախտման արձանագրություն   կազմվել է ՛՛Հաղարծին՛՛ տեղամասում Արայիկ Զարգարյանի /2 խ.մ վառելափայտի ապօրինի դուրս բերում/  և    Արշակ  Թամրազյանի նկատմամբ /2 խ.մ վառելափայտի ապօրինի դուրս բերում,/:  ՛՛Գոշ՛՛  տեղամասում  Սամվել Ալիխանյանի […]

Ոստիկանության պարզաբանումը անհետացած Հեղինեի գործով

      ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ   ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խումբը 2014 թ. սեպտեմբերի 12-ին www.policemonitoring.org կայքէջում հայտարարություն է զետեղել, որ Հեղինե Հայկազի Հարթենյանը ոստիկանությունից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ և ճանապարհին անհայտացել: Հրապարակումն ապատեղեկատվություն է և ունի նախապատմություն: ՀՀ ոստիկանության կողմից  21.08.2014 թ. թիվ 2/2-1-2003 գրությամբ դիտորդների խմբի […]

Ֆեյսբուքյան ծանոթությունն ավարտվեց դաժան սպանությամբ

Հնդիկ երիտասարդը կրակել եւ սպանել է 44-ամյա մի կնոջ, քանի որ վերջինը “Ֆեյսբուք” սոցիալական կայքում ստել էր տարիքի ու ընտանեկան կարգավիճակի մասին, հայտնում է Mediafax.ru-ն: Ինչպես պարզվել է, երիտասարդը երեք տարի շարունակ սոցկայքում շփվելիս է եղել կնոջ հետ, որը նրան ասել է, թե ինքն ամուսնացած չէ եւ 21 տարեկան է: Իրենց առաջին հանդիպման ժամանակ տղան պարզել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի