Մեզ հարկավոր է Մեսիա կամ Քրիստոս, սակայն ոչ աղանդներ
երջերս, մի քանիսի խնդրանքով, կրկին կայքէջիս մեջ տեղադրեցի գրածս երգերից մեկը: Կայքէջյան ընկերներիցս մի քիչ խիստ տոնով նամակ ստացա. ,,Երգը վաղուց լսել, հավանել եմ, սրբազան (ի դեպ ես սրբազան չեմ,այլ վարդապետ), բայց հիմա կարծես դրա ժամանակը չի , մի բան գրեք, խորհուրդ տվեք՝ ինչպե՞ս այս երկիրն ազատվի լիսկաներից, լիսկայապաշտներից, լիսկայանշանակողներից ու այս բոլոր թալանչիներից… դրա վերանշանակումը նոր լիցք կտա արտագաղթին, իրեն հարգող մարդը չի կարող սեփական երկրում այսքան ստորացումների դիմանա, պարտադիր չի որ լիսկայադրսևորումն անպայման մեր անձին ուղղվի…դե, եկ վարդապետ ու մի խենթանա… բոլորը դարձել են բադին ու կոզբադին ընկել ժողովրդի ջանին…,,
Տեր Աստված, ես, տկարս, որ մի պարզ վարդապետ եմ, ես պիտի լուծեմ մի խնդիր, որ լուծում են ,,ջոջերը,,: Մի պարզ վարդապետ պիտի փոխի մի ողջ հասարակություն, ուր մականուններին նայելիս մտածում ես Մաուգլիի կողքին ես կանգնած և ոչ այնտեղ, ուր հարկն է: Երբ պարզ կայքէջում գրում ես մի բան, միտքդ աղավաղված հազար ու մի մեկնաբանության ես հանդիպում, և հանկարծ, տկարս, ինչ որ բան պիտի փոխի և դա նրան թույլ պիտի տան: Հավատում եք…?
Բայց այդուհանդերձ Տիկնոջը պատասխանեցի.
Զգացված եմ, որ անձիս մեջ փորձում եք Մովսես մարգարեին տեսնել, ցավոք Աստված ինձ դեռ չի կանչել, ինչպես նրան, սակայն այսօրվա մեր վիճակի պատճառը մենք ինքներս ենք, որ մեր Սրբազան Երկիրը առաջնորդեցինք ոչ թե Հոգու, այլ ոգու և զգացմունքայնության ճանապարհով, երբ իրական արժեքներին եկան փոխարինելու կեղծ՝ գողական արժեքները: Մենք լռեցինք և հենց այդ պահից ծնվեց մեր ծոցում այն, ինչի դեմ բողոքում եք դուք և բոլորը.
Ուշ է, շատ ենք ուշացել… ՑԱՎՈՔ։ Քրիստոսն ասում է, հավաքականությունը պետք է ձևավորել բանական ոչխարներով, սակայն ոչ…
Հավաքականությունն է որոշում իր ապագան, բայց ոչ անհատը՝ թախտին բազմած հավաքականության ապագան…
Ինձ մնում է հիմա մեկ բան` աղոթել, որ վերջապես բացվեն մարդ կոչվածների աչքերը…
Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի Facebook-յան էջից