15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

՛՛Երևանը նաև մեր քաղաքն է՛՛ /վիդեո/

՛՛Երևանը նաև մեր քաղաքն է՛՛ստորագրահավաքի նախաձեռնողները այսօր քաղաքապետարանին հանձնեցին 2796 թերթիկները: Այս թերթիկների միջոցով քաղաքացիները կոչ են անում ավելացնել մատչելիության ապահովմանն ուղղված գումարները: Նախաձեռնության անդամները մեկ ամիս շրջել են մայրաքաղաքի փողոցներով և հնարավորություն տվել քաղաքացիներին առաջարկներով միանալ ակցիային: Քաղաքապետի օգնական՝ Սամվել Մերթարջյանը հավաստեց, որ քաղաքապետարանը հնարավորինս ջանքեր է գործադրում և տարեցտարի ավելի շատ գումարներ են […]

Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ-ի վերաբերյալ պայմանագիրը

Ղազախստանի սենատը՝ խորհրդարանի վերին պալատը, վավերացրել է “Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին” օրենքը, գրում է РИА Новости-ն: Փաստաթուղթն ամբողջովին հաստատված է խորհրդարանի կողմից և ուղարկվելու է երկրի ղեկավարին՝ ստորագրման համար: Նշենք, որ Ռուսաստանի Պետդուման Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը վավերացրել էր սեպտեմբերի 26-ին:

Առաքում իրականացնող տրանսպորտային միջոցներում կտեղադրվեն ՀԴՄ-ներ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում, փոփոխելով և լրացնելով ավելի վաղ ընդունած իր երեք որոշումը,  դրանք համապատասխանեցրել է “ՀԴՄ կիրառման մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին” օրենքի պահանջներին, այն է՝ ապահովել տրանսպորտային միջոցներում ՀԴՄ միջոցով էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի, հարկային հաշիվների դուրս գրման հնարավորությունը: ՀՀ ֆինանսերի փոխնախարար Արմեն Ալավերդյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց.“Որոշումն […]

Ես քելըմ եմ մեր տան մեջը, երեխեքը քելըմ են, փուլ ա գալիս հարևանի գլխին. սպառնում են քնել նախագահականի դիմաց /վիդեո/

“Ես քելըմ եմ մեր տան մեջը, երեխեքը քելըմ են, փուլ ա գալիս հարևանի գլխին, լուստրան իրար ա գալիս”,-այսօր կառավարության շենքի դիմաց գտնվող Մարիամ Պետրոսյանը Henaran.am_ին այսպես ներկայացրեց իր բնակարանային պայմանները: Տիկին Մարիամն ու բողոքի դուրս եկած նրա հարեւանները բնակվում են Արմավիրի 6-րդ Սովխոզի վթարային շենքում: Երկրաշարժից հետո բնակիչներին խոսք են տվել, որ ՛՛կվերանորոգեն կամ այլ […]

Հայաստանը ԵՏՄ-ի նախաշեմին. իրավիճակն անորոշ է

ԱՊՀ եւ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը տեղի կունենա արդեն վաղը` հոկտեմբերի 10-ին, Մինսկում: Դրա շրջանակներում նախատեսվում է քննարկել Հայաստանի` ԵՏՄ-ին միանալը, գրում է РИА Новости–ն: Գործակալությունը նշում է, որ Հայաստանում ԵՏՄ-ին միանալուն սպասում էին դեռեւս հունիսին, եւ ռուսական կողմն էլ համաձայն էր դրան, սակայն մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը […]

Ես հասկացա, որ երջանիկ եմ. Հայկ Մարության

Մեկ տարի աշխատելուց հետո “Սուպեր մամա” ֆիլմը հանձնեցինք հանդիսատեսի դատին։ Ֆիլմի ընթացքում մարդիկ լիաթոք ծիծաղեցին, իսկ վերջում հուզվեցին այն աստիճան, որ շատերը չէին կարողանում թաքցնել իրենց արցունքները։ Իսկ ես… ես հասկացա, որ երջանիկ եմ։ Երջանիկ եմ, որ կարողացանք մարդկանց 2 ժամով կտրել առօրյա հոգսերից ու տանել մի աշխարհ, որտեղ կա մարդասիրություն և սեր։ Երջանիկ եմ, […]

Մատչելի բնակարաններ պետական ծառայողներին

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր կառավարության հաստատմանը ներկայացրեց պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի և բնակարանների բաշխման պայմանները, կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրին ներկայացվող պահանջներն ավելի մատչելի դարձնելու նախագիծ: “Առաջարկում ենք ընդլայներ այդ ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերողների […]

Կառավարությունը հետաձգում է

 “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջն այսօր ՀՀ կառավարությունը որոշեց հետաձգել: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշեց.  “ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ֆինանսների նախարարությունը ներկայումս աշխատանքներ է տանում, որպեսզի այդ ձևանմուշը հնարավորինս պարզեցվի: Այս ընթացքում մենք կաշխատենք ՀԿ-ների և ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի […]

Մայդանները մարդկանց ցավ ու տառապանք են բերում. Ծառուկյանը հարցազրույց է տվել Независимая газета-ին

Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում: Վերջին շրջանում այս երկրում իրավիճակը լարված է` հաճախակի են դարձել հանրահավաքներն ու բողոքի ակցիաները՝ տարբեր պահանջներով, գրում է ՛՛Независимая газета՛՛-ն: Պարբերականը երկրում տիրող իրավիճակի մասին զրուցել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Ռուս լրագրողի այն հարցին, թե Հայաստանի տարբեր քաղաքներում հանրահավաքներ են տեղի ունենում, Երեւանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված