25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը, դառնալով ԵՏՄ անդամ, կարող է տարանցիկ լուրջ միջանցք դառնալ Իրանի համար

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամայանը  Իրանի Իսլամական Հանրապետություն  կատարած պաշտոնական այցի ընթացքում   արժանացել է  ամենաբարձր  ընդունելությունների, հանդիպումներ՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի, ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զաֆադ Զարիֆի հետ:

Բնականաբար սպասվում էր, որ Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը ևս մեկ անգամ կվերահաստատի հայ-իրանական բարեկամական հարաբերությունները և կնպաստի երկու երկրների տնտեսական կապերի աշխուժացմանը:  Այս հանգամանքը շատ կարևոր է, քանի որ,  Իրանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցները  որոշակիորեն դանդաղեցին հայ-իրանական տնտեսական նախագծերը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում,  ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի  կառավարության ղեկավարը նշել է, որ Իրան կատարած  այցը կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումների ներգրավմանը:  ԻԻՀ նախագահը հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ օժանդակել հայկական կողմի նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը: 

Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել ներդրումների համար:  Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է ընձեռում ստանձնել այդ կառույցի անդամների և օտարերկրյա գործարար համայնքների համար կապող օղակի դերակատարություն: 

 Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ պայմանավորված հաջորդ տարվա հունվարից Հայաստանի համար սկսվող նոր տնտեսական քաղաքականության համատեքստում չափազանց կարևորվում է  այլ  երկրների հետ փոխհարաբերություններում ներկայացնել Հայաստանի  տարանցիկ  հնարավորությունները  դեպի ԵՏՄ անդամ երկրներ: 

Հայաստանի բարենպաստ հարաբերությունները  բարեկամ Իրանի Իսլամական Հանրապեըության հետ լավ հնարավորություն է  Եվրասիական տնտեսական միության անդամ երկների համար՝ իրենց ապրանքները ներմուծելու, ապրանքաշրջանառությունը  բարելավելու համար: Իրանն իր հերթին  Հայաստանում ստեղծելով իր ռեզիդենտ կազմակերպությունները և արտադրություն հիմնելով՝  կկարողանա իր արտադրաանքն արտոնյալ պայմաններով արտահանել  ԵՏՄ երկրներ: 

Այդ ուղին հատկապես գրավիչ կլինի վերամշակող արդյունաբերության համար:  Մյուս կողմից,   մաքսատուրքերի բացակայությունը ԵՏՄ   անդամ երկրներին հնարավորություն է ընձեռում Հայաստանի միջոցով՝  ազատ առևտրի  ռեժիմով ղազախական, բելառուսական ռուսական ապրանքներն արտահանել դեպի Իրան:  

Այս խնդրի կարևորությունից ելնելով էլ Հայաստանի վարչապետի բոլոր հանդիպումների առանցքում եղել է  Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը, որը ինչպես վերևում արդեն նշեցինք նոր հեռանկարներ կբացի մեր երկրի տնտեսության հետագա զարգացման, ինչպես նաև հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար: Իրանի  առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ առկա է տնտեսական համագործակցության ակտիվացման մեծ ներուժ և պետք է անել հնարավորը՝ համատեղ նախագծերին ու ծրագրերին նոր շունչ հաղորդելու և դրանք կյանքի կոչելու համար: Այս համատեքստում կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի դերը, որի շրջանակում հնարավորություն կլինի իրականացնել համագործակցության ծրագրերը՝  գյուղատնտեսության, էներգետիկայի, հեռահաղորդակցության, մշակույթի, կրթության, արտակարգ իրավիճակների, զբոսաշրջության ոլորտներում:

Ի դեպ, ճիշտ այս օրերին, երբ հանրապետության վարչապետը պաշտոնական այցով գտնվում էր Իրանում՝ Հայաստանում ընթանում էր հայ–իրանական գործարար համաժողով: Իրանցի գործարարների խմբում ընդգրկված էին թռչնաբուծության, անասնապահական, գյուղատնտեսական ապրանքների արտադրության, շինարարական ընկերություններ։ Եվ արդեն, նաև գործարարների միջավայրում խոսվեց, այն մասին, որ անդամակցեով Եվրասիական մաքսային միությանը   Հայաստան կարող է  տարանցիկ լուրջ միջանցք դառնալ Իրանի համար։

 

Լ.Մ.

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ