15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում 20 քրեական հեղինակություն է ձերբակալվել. նրանց թվում հայեր կան /ֆոտո/

Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները օրենքով գողերի “հավաքի” ժամանակ 20 քրեական հեղինակության է ձերբակալել: “Օրենքով գողերը” ձերբակալվել են Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում, հաղորդում է  Life News-ը: Ձերբակալվածների թվում է հայտնի քրեական հեղինակություն Դեդ Հասանի վստահված անձ Յուրի Ուսոյանը: Նշվում է, որ ձերբակալված “օրենքով գողերի” մեջ նաեւ ազգությամբ հայեր կան` Գեւորգ Քալաշյանը եւ Վարդան Մինազյանը:

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Հոկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավ-արևելյան ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի […]

Քրդերը ցույցեր են անում Գերմանիայում եւ Թուրքիայում. 15 մարդ է մահացել /վիդեո/

Թուրքիայի շուրջ 20 քաղաքներում քրդերը բողոքի ակցիաներ են ացնկացնում: Որոշ քաղաքներում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում 15 հոգի է մահացել, հաղորդում է ТАСС գործակալությունը: Ցուցարարները ջարդում են շենքերն ու խանութները, որոշ քաղաքներում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Նշվում է, որ տարբեր վայրերում անհայտ անձինք կրակել են ցուցարարների վրա, ինչի արդյունքում […]

Չզբաղվել պոլիտիկա

Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ անդամ Սամվել Բալասայանի արձակուրդը կապ չունի Եռյակի հանրահավաքի հետ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը: “Հոկետմբերի 12-ին քաղաքապետի ծննդյան 60 ամյակն է, եւ նա իր ընտանիքի հետ նշելու է արտերկրում: Արձակուրդը նախապես պլանավորված էր եւ պաշտոնապես արձակուրդը ավարտվում է հոկտեմբերի 18-ին”,-տեղեկացրեց Լիլիթ Մակարյանը:  Այն դիտարկմանը, թե արդյոք արձակուրդը ճշտված […]

Կառավարությունը պատրաստակամ է ընդառաջել ՓՄՁ-ներին

Ընդառաջելով շրջանառության հարկից դժգոհ առեւտրականների բողոքներին՝ կառավարությունը պատրաստվում է երկարաձգել մինչեւ փաստաթղթավորման պարտադիր պահանջը ձեռք բերված ապրանքների գույքագրման համար սահմանված ժամկետը։ Այդ նպատակով առաջիկայում փոփոխություններ կկատարվեն գործող օրենքում։ Ըստ այդմ, նախատեսվում է գույքագրման արդյունքները հարկային մարմիններին ներկայացնելու ժամկետը հոկտեմբերի 10-ից երկարացնել մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 1-ը։ Սա, ըստ էության, նշանակում է, որ փաստաթղթավորման պարտադիր պահանջի […]

Օձի խայթոցի 100 դեպք է արձանագրվել

Ընթացիկ տարում` սեպտեմբերի 30-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 100 դեպք: Երևանի բուժհաստատություններ է դիմել 29, իսկ  մարզային` 71 քաղաքացի: Օձի խայթոցի դեպքերը մարզերից ամենաշատն արձանագրվել են Արմավիրում և Արարատում, ամենաքիչը` Կոտայքում և Լոռիում: 100-ից 56 դեպքում  ներարկվել է հակաթույն: Օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է մայիսի 8-ին Արմավիրի մարզի «Արմավիր» բժշկական կենտրոնից: […]

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է ՃՈ նոր պետին

Հոկտեմբերի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ծառայության նոր պետ Արտակ Հարությունյանին: Անդրադառնալով կադրային փոփոխությանը՝ ոստիկանության պետը կադրային քաղաքականությունը կարևորեց որպես   բարեփոխումների սկզբունքային բաղադրիչ, ընդգծելով, որ համակարգի վերափոխման հաջողությունը գերազանցապես պայմանավորված է պրոֆեսիոնալ և արդի գաղափարախոսությունը կրող ոստիկանի աշխատանքով: Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նաև, որ բարեփոխումների երկրորդ փուլը հաջողություն կարող է ունենալ […]

Հայաստանի՝ ԵՏՄ-ին պաշտոնապես անդամակցությունից մի քանի օր առաջ ԼՂ հարցը դեռ մնում է չլուծված. Тhe Diplomat

Тhe Diplomat հանդեսը վերլուծություն է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ: Հոդվածի հեղինակ Քեյսի Միշելը գրում է, որ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը դեռ մի քանի ամիս կա, սակայն դեռեւս մեծ թվով հարցեր են առաջանում՝ կապված այդ միության ընդլայնման և կառավարման հետ: Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան արդեն կողմնորոշվել են դեպի Բրյուսել, մինչդեռ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը շարունակում […]

Սերժ Սարգսյանը պարգեւատրել է ՛՛Շանթ՛՛ ՀԸ-ի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը ՛՛Շանթ՛՛ հեռուստաընկերության 20-ամյակի առթիվ այսօր այցելել է հեռուստաընկերություն, շնորհավորել ՛՛Շանթի՛՛ աշխատակիցներին, սեփականատերերին և բազմահազար հեռուստադիտողներին՝ հեռուստաընկերության հոբելյանի առթիվ: ՛՛Այս տարիների ընթացքում ընկերությունը կայացել է որպես ոլորտի առաջատարներից մեկը, և կարծում եմ, որ այսպիսի գնահատականն արժանի գնահատական է: Ինձ դուր է գալիս ձեր աշխատանքը, ինձ դուր է գալիս հատկապես աշխատանքը երիտասարդների շրջանում, ձեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված