29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Ըստ արտակարգ իրավիճակների  նախարարության կայք-էջ, հոկտեմբերի 20-ին ժամը 05.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-Սառնակունք ավտոճանապարհի “Զանգեր” կոչվող հատվածում մերկասառույցի հետեւանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածում (30-րդ կմ) մերկասառույցի հետեւանքով արգելափակվել է մոտ 15 ավտոմեքենա:

Ավարտվեց ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի առաջնությունը

Հոկտեմբերի 13-19-ը Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում Երեւանի պետհամալսարանի մարզահամալիրում անցկացվեցին բասկետբոլի տղաների մրցումները, որոնց մասնակցում էին 10 բուհի թիմեր։ Մրցաշարն անցավ թեժ պայքարում։ Երրորդ տեղի համար ուժերը չափեցին Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) թիմերը։ Երրորդ տեղը գրավեցին պոլիտեխնիկի տղաները։ Եզրափակչում 1-ին տեղի համար մրցեցին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի եւ […]

Հայ որբերի գորգի ցուցադրումն ուղերձ չէ Թուրքիային. Սպիտակ տուն

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Մարկ Սթրոն հերքել է  այն կարծիքը, թե  ցուցադրելով Հայոց ցեղասպանության խորհրդանիշ ընկալվող հայ որբերի գորգը, Ամերիկան ուղերձ է հղում Թուրքիային, գրում է Ermenihaber.am-ը: Խոսնակը հայտնել է, որ գորգը շատ կարևոր պատմական արժեք ունի, և  իրենք երկար ժամանակ որոնում էին այն  պատշաճ կերպով ներկայացնելու լավագույն տարբերակը: Թուրքական “Հյուրիյեթ” թերթի տեղեկացմամբ՝ […]

Մարգարիտ Եսայանը հագեցած շաբաթ է մաղթում

 Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Այսօր կեսօրին կսկսվի Ազգային ժողովի հերթական աշխատանքային քառօրյան, բավական գործ կա, վստահ եմ, լինելու է բուռն, հագեցած եւ արդյունավետ շաբաթ, հաջողություն մեզ, իմ բոլոր գործընկերներին օրինաստեղծ եւ հրապարակային աշխատանքում՝ հանուն Հայաստանի Հանրապետության”:

ՀԱԿ-ը պահանջում է քաղբանատարկյալներին ազատ արձակել

  Հոկտեմբերի 17-ին Կենտրոն եւ Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանացական Մարտիրոսյանը ազատազրկման է դատապարտել 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երեւանում բողոքի ցույց անցկացրած 12 քաղաքացիներին, ընդ որում՝ նրանցից 10 դատապարտվել են 4-ից 7 տարվա ազատազրկման: Առանց այդ էլ անհիմն ձգձգված նախնական կալանքի պայմաններում մոտ մեկ տարի ազատազրկման մեջ անցկացրած քաղաքացիներին նշանակվել են ազատազրկման […]

Անձրեւ ու ամպրոպ

 Հանրապետության ողջ տարածքում, հոկտեմբերի 20-ի ցերեկը հարավ-արեւելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, հնարավոր է ամպրոպ: Հոկտեմբերի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ, 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Երեւանում՝ հոկտեմբերի 20-ի ցերեկը, հոկտեմբերի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ոչ Բագրատյանի նման բարդ, ոչ էլ Ծառուկյանի պես՝ պարզամիտ /վիդեո/

Henaran.am-ը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից փորձեց պարզել, թե արդյոք այս հանրահավաքներում  հնչող ընդդիմության կոչերը հաշվարկների մասին չեն հիասթափեցնի հանրությանը՝ պատասխանեց, որ ժողովրդին հարկավոր է պարզ ընկալելի ծրագիր: “Եթե բարդ տնտեսագիտական  հաշվարկներ բերեն Բագրատյանի նման՝ ոչ ոք չի հասկանա, եթե պարզամիտ առաջարկներ ներկայացնեն Ծառուկյանի նման, ապա էլի հասկանալի չի լինի”,-ասաց նա՝ ավելացնելով, որ հանրահավաքները ձեռնտու են նաեւ […]

Ամարյանը՝ կամավորների հաշվին

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը Henaran.am-ի հետ զրույցում չբացահայտեց կազմակերպության ֆինանսկան աղբյուրները՝ նշելով ամեն դեպքում, որ գրանտակերներից չէ: “Ասեմ, որ բազմաթիվ կամավորներ ունենք, որոնք նվիրված աշխատում են: Նրանց թիվը ոչ հարյուր է, ոչ էլ 500: Կասեի հազարներ են”,-եզրափակեց Ամարյանը:

Մանկանը գրկած մուրացիկն ու քաղաքականությունը/ վիդեո/

Բանաստեղծական զգայաշունչ աշխարհում սավառնող պոետին անգամ հասու են մարդկային տառապանքները: Մեզ հետ զրույցում բանաստեղծ Հարութ Կարակուշյանը խոսեց իրեն շատ հաճախ հուզած մարդկային դառնությունների ու քաղաքականության մասին: Երբ փողոցում մանկանը գրկած մայրը մուրում է ՝դա քաղաքականությո՞ւն է… Բանաստեղծը հիշեց մի դեպք. ՛՛Ինտեռնետում հայտարարություն կարդացի, որ կա կարիքավոր ընտանիք….զանգեցի…՛՛,-պատմեց բանաստեղծը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

՛՛Դու դրանց թայը չես՛՛ /վիդեո/

ՀՀԿ-ական Սուսաննա տատին այս անգամ փոխել էր իր հավերժական բարձրաձայնումների ձայներիզը: Իշխանությունների փոխարեն հանրապաետական տատիկը բարձրաձայն թվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դրական հատկանիշները: ՛՛Իմ սիրելի Ծառուկյան Գագիկ Ձեզ հրավիրում եմ մեր տուն, հերիք է այդ եռյակը, այդ թիրախը, որ հավաքել ես…դու դրանց թայը չես՛՛,-գոռում էր տատին: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի