16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Թող չփորձեն գտնել մեղավորներ ընդդիմադիր դաշտում. Մինասյանի ակնարկը` եռյակին

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից ներկայացված հայեցակարգին: Նա նշեց, որ սրանց մասին խոսողներին կարելի է երեք խմբի բաժանել.  առաջինները կարդացել են հայեցակարգը, և ՀՅԴ-ն նրանց հրավիրում է քննարկումների, որպեսզի  ձևովորեն այն փաթեթը, որը պետք է ներկայացնեն իրենց առաջարկների հետ միասին:

Երկրորդ խումբը նրանք են,ովքեր հետևողականորեն կարդացել են, բայց ստում են` կարդալով հանդերձ հայեցակարգը: ‘’Նրանց ընտրությունը մեկն է` կամ դուրս գան փողոց ու իշխանափոխություն անել` անձնափոխության միջոցով ու որևէ մեկը իրենց չի խանգարում ու թող չփորձեն գտնեն մեղավորներ ընդդիմադիր դաշտում”,-ասաց նա:  Երրորդ խումբը նրանք են, ովքեր չեն կարդում: ”Նրանց Վլադիմիր Նազարյանն ասում էր` ”մտածում եք, որ կարդաք, կարող է ձեր ուղեղն աշխատի, ու բթության կուսությունը վնասվի”: Արծվիկ Մինասյանը հորդորեց մասնակցել քննարկումներին ու  միասին ձևավորեն այնպիսի պահանջ, որ թույլ չի տա երկրում դիկտատորական կարգերի հաստատումը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ