29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմեն Գևորգյանը մեկնել է Հայաստանից. Չորրորդ իշխանություն

՛՛Չորրորդ իշխանություն՛՛ թերթը գրում է. Երեկ  ՛՛ ՉԻ՛՛-ն փորձեց զրուցել արդեն նախկին փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ: Սակայն տեղեկացանք, որ Արմեն Գևորգյանը դեռ նախօրեին լքել է Հայաստանի հանրապետությունը:  Թե որ ուղղությամբ և ինչ նպատակով է մեկնել Գևորգյանը՝ մեզ չհաջողվեց պարզել:  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

Ոչինչ ինձ չի կոտրել, պայքարելու եմ ավելի դաժան ու խիստ ձևերով. Շահեն Հարությունյան

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պայթեց անեծքների ու հայհոյանքների տարափից: Երկար ամիսներ տևած դատավարությունից հետո՝՛՛Շանթ և ընկերներ՛՛ գործով ամբաստանյալները դատապարտվեցին: Արդեն դատից հետո՝ Շահեն Հարությունյանը խոսելով իր նկատմամաբ դատավորի կայացրած վճռի մասին նշեց, որ անկախ ամեն ինչից ինքը իր պայքարը շարունակելու է. ՛՛Ինչա իրենց թվում պետքա գնամ չորս տարի տունը նստեմ։ […]

Մի քանի չափալախ տալուց հետո խոստովանեց՝ մորքուր Ձեր տղուն սպանել են /վիդեո/

՛՛Մի երկու չափալախ տալուց հետո մի կերպ հիշեց տղայիս՛՛,-պատմեց զինծառայող որդու մահը արդեն 4 տարի սգացող Իրինա Ղազարյանը: Հիշեցնենք, որ Ղազարյանը չի հավատում որդու մահը բնութագրող պաշտոնական վարկածին, ըստ որի նա մահացել է ուղեղում առաջացած կայծակնային ուռուցքից: Ղազարյանը տարիներ շարունակ որդու նկարը գրկած՝ արդարություն է պահանջում: Նա համոզված է, որ որդուն սպանել է հրամանատարը, քանի […]

՛՛Սուպերմարզպետ՛՛ ֆիլմում ենք մենք ապրում… /վիդեո/

Վերջերս կայացավ ՛՛Սուպեր-մամա՛՛ ֆիլմի պրեմիերան: Գլխավոր դերակատար Հայկ Մարությանից Henaran.am-ը հետաքրքրվել է, թե ինչ ծրագրեր կան առաջիկայում: Կարգին Հայկոն անդրադարձել է նաև իր ֆեյսբուքյան գրառմանը ՛՛Սուպերմարզպետ՛՛ ֆիլմ նկարահանելու վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում:

Կգնա՞ /վիդեո/

Գաղտնիք չէ, որ Հայաստանից՝ արտագաղթ կա: Գաղտնիք չէ՝  նաև այն , որ հեռանում են նաև հայտնի մարդիկ՝ կատարողական արվեստի դեմքեր ու մտավորականներ: Հայաստանում բնականաբար կան դժվարություններ, դա չեն հերքում անգամ, իշխող կուսակցության ներկայացուցիչները: Երբևէ հեռանալու և ավելի լավ պայմաններում ստեղծագործելու մասին մտածե՞լ է՝ ինքնատիպ երաժիշտ-կատարող Վահան Արծրունին: Մանրամասները՝ տեսանյութում:

Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6, իսկ նրա անչափահաս որդին 4 տարվա ազատազրկման

Րոպեներ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՛՛Շանթ Հարությունյան և ընկերներ՛՛ գործով դատավարությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընթերցելով դատավճիռը՝ Շանթ Հարությունյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման, իսկ նրա որդին ՝ Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարի  պայմանական ազատազրկման: Ալբերտ Մարգարյանին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ դատարանը նրան անմեղ ճանաչեց, մեղավոր ճանաչեց միայն […]

Րոպեներ հետո կհրապարակվի “Շանթ և ընկերներ” գործող դատավճիռը

Այսօր՝ ժամը 19:30-ին, դատարանը կհրապարակի Շանթ Հարությունյանի ու մյուսների գործով դատավճիռը: Այս մասին հայտարարեց գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ հեռանալով խորհրդակցական սենյակ: Այս պահին դատարանի դիմաց հավաքված են բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաև նախախորհրդարանի անդամներ՝ Ժիրայր Սեֆիլյանը և Ալեք Ենիգոմշյանը:Դատարանի դիմաց նաև ավելանում են ոստիկանների թիվը:

Լրագրողները չհամաձայնեցին սոցիոլոգի հետ /վիդեո/

 Աղքատության վերացման միջազգային օրվա առիթով կազմակերպված ասուլիսում, երբ “Սոցիոմետր” կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը հայտարարեց, որ ըստ վիճակագրության՝ Հայաստանը բարեկեցիկ երկիր է, լրագրողները “ընդվեզեցին”: Ադիբեկյանի պարզաբանումը տեսանյութում:

Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հոկտեմբերի 20-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զոր. Անդրանիկի թաղամասի Բաբաջանյան 3/1, 4, 5/1, 6, 8, 10, 10, 14, 16, 18, 20, 21, 22, 23/1, 24, 25/1, 26, 26/4, 26/5, 26/6, 27, 27/1, 28, 29, 29/1, 30, 31, 32, 34, […]

Համերգ՝ նվիրված Երեւանի տարեդարձին

«Իմ սրտի մայրաքաղաք՝ Երևան». հոկտեմբերի 17-ին այս խորագրով համերգային ծրագիր էին կազմակերպել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդները։ Այն նվիրված էր քաղաքամայր Երևանի տարեդարձին։ Համերգային ծրագրի ընթացքում հնչեցին սիրված երգեր Երևանի մասին` լեզվահասարակագիտական համալսարանի և կոնսերվատորիայի շնորհաշատ ուսանողների շուրթերից: Ուսանողները նշում էին, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի