Ասել է տղերք կույր եմ. ԱՍԱԼԱ-ի մարտիկը խարխափել է փողոցում
Ալեք Ենիգոմշյանը, երեկ անօգնական ու անհույս է մնացել մի պահ….հոգու մեջ արև ունեցող՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկը փողոցում հայտնվեց՝ մենակ….
Միջադեպը տեղի է ունեցե Արտաշատում…Վահրամ Գաբրիելյանը եւ Ալեք Ենիգոմշյանը նստած են եղել Վահրամ Գաբրիելյանին պատկանող ավտոմեքենայի մեջ, որը ավտոշարասյան կազմում կանգնած է եղել ճամփեզրին: Մի քաղաքացի իր ավտոմեքենայով անցել է նրանց կողքին գտնվող ջրափոսի միջով, ինչի հետեւանքով ցեխաջուրը շփվել է ոչ միայն Վահրամ Գաբրիելյանի, այլեւ նրա դեմքի ու հագուստի վրա, քանի որ ավտոմեքենայի կողապակին իջեցրած է եղել:
Այնուհետեւ Վահրամ Գաբրիելյանը հետեւից ձայնել է այդ քաղաքացուն եւ վրդովված լինելով՝ պատասխան է պահանջել նրանից: Նրանց միջեւ ծագած վիճաբանությունից հետո այդ քաղաքացին ասել է, որ ինքը ոստիկան է եւ լուսանկարել է Վահրամ Գաբրիելյանի ավտոմեքենան, ինչպես նաեւ այնտեղ գտնվող Վահրամ Գաբրիելյանին ու Ալեք Ենիգոմշյանին եւ հեռացել: Որպես ոստիկան ներկայացած քաղաքացին եղել է առանց համազգեստի եւ տարբերանշանների:
Մեր տեղեկություններով, փաստի առթիվ ՀՀ ոստիկանապետը սկսել է ծառայողական քննություն:
Մեզ հետ զրույցում ԱՍԱԼԱ-ի մարտիկ, ՛՛Վան՛՛ գործողության հրամանատար Վազգեն Սիլյանը հայտնեց իր վրդովմունքը.՛՛Ալեքն ասելա ՝ տղերք կույր եմ….չեն հասկցել….իմ համոզմամբ՝ Ալեքի դեմ խաղ է…կույր մարդուն ճամփին մեջտեղը թողնել, ասենք հայրենիքի համար բան չի արել, ոնց հասկանա՞մ՛՛,-զայրույթը կիսեց Սիսլյանը:
Հիշեցնենք, որ Ենիգոմշյանը հայտնի է1980-ի հոկտեմբերի 3-ին Ժնևի հյուրանոցի ռմբակոծմանը իր մասնակցությամբ, երբ նռնակը, որ նա պատրաստել էր Սյուզի Մահսերեջյանի հետ ժամանակից շուտ պայթեց, նրան դարձնելով կույր և կտրելով նրա ձախ ձեռքը։ Յենիգոմեշյանը և ԱՄՆ քաղաքացի Մահսերեջյանը բռնվեցին։ Ենիգոմեշյանը մեղադրվել է անօրինական պայթուցիկ սարք պահելու համար, դատապարտվել պայմանական 18 ամսվա ազատազրկման և Շվեցարիայից վտարման։ Այս բանտարկություններից հետո ԱՍԱԼԱ-ն ակտիվացրեց իր գործողությունները` պահանջելով բանտարկյալների ազատ արձակում, ինչը շուտով իրականություն դարձավ։