17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

“ZUZU”-ի համը բոլորը գիտեն. ակցիան սկսվեց Աջափնյակից

Երեւանի Աջափնյակ համայնքի թիվ 46 մանկապարտեզի աշխատակիցներն ու սաները անցած ուրբաթ անակնկալի եկան, երբ “ZUZU”-ի ապրանքանիշը ներկայացնող տիկնիկները մտան մանկապարտեզ: Երաժշտություն, տարատեսակ խաղեր եւ իհարկե եգիպտացորենի քաղցր եւ համեղ ձողիկներ:

Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեց  նախաձեռնության հեղինակ, “Վանց գրուպ”-ի մարկետինգի բաժնի ղեկավար Սուրեն Մուրադյանը՝ ակցիան շարունակական բնույթ ունի:

“Սկսել ենք Աջափնյակից, ամեն ուրբաթ մի մանկապարտեզ հաճախելու ենք, եկող տարի նաեւ բարեգործական ակցիան կընդլայնի աշխարհագրությունը՝ մայրաքաղաքից հասնելով մարզեր”,-ասաց Սուրեն Մուրադյանը: Նրա խոսքով, ակցիան նպատակն ապրանքանիշի գովազդը չէ:

“Կան ընտանիքներ, ովքեր չեն կարողանում իրենց երեխաներին հյուրասիրել քաղցրավենիքով, մտածեցինք այդպես աջակցել, իսկ “ZUZU”-ի համը բոլորը գիտեն”,-եզրափակեց Ս. Մուրադյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ