17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եռյակը կարող է վեցյակ դառնա, կամ մնան երկուսը. Թևան Պողոսյան

՛՛Եթե Հայաստանի իշխանությունները չընդունեն ՀՅԴ-ի մոտեցումները Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, ապա Դաշնակցությունը նորից կմիանա խորհրդարանական ոչ իշխանական եռյակին` ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին եւ ՛՛Ժառանգությանը՛՛՛՛,- այսօր , լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Պողոսյանը չբացառեց, որ եռյակին ինչպես կարող են միանալ այլ կուսակցություններ, այնպես էլ  կարող են հեռանալ.՛՛Մենք բազմիցս ասել ենք, որ եռյակը կարող է վեցյակ դառնալ կամ մնան երկուսը, ոչինչ չի բացառվում: Քաղաքական ուժերի համագործակցությունն այսօր տեղի է ունենում սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ, օրինակ` հենց ՛՛Օրինաց երկիր՛՛-ն էլ է որոշ հարցերի շուրջ մեզ հետ համակարծիք է՛՛,-նկատեց պատգամավորը:

Պողոսյանը նշեց, որ անձամբ ինքը  դաշնակցության հետ որեւէ խնդիր չունի.՛՛ ՀՅԴ-ն դուրս եկավ քառյակից Սահմանադրական բարեփոխումների շուրջ տարակարծիք լինելու պատճառով: Բայց եթե իշխանությունները Դաշնակցության մոտեցումները չընդունեն, ապա նրանք նորից կմիանան մեզ՛՛:

Հարցին, թե հոկտեմբերի 24-ին եռյակն ինչ է անելու Ազատության հրապարակում, Թեւան Պողոսյանը պատասխանեց , որ իմանալու  համար պետք է  այդ օրը լինել հրապարակում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ