12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՄՆ-ը պատահաբար զենք է տրամադրել ՛՛Իսլամական հանրապետությանը՛՛ /վիդեո/

Նախօրեին ՛՛Իսլամական պետություն՛՛ ահաբեկչական խմբավորման գրոհայինները տեսանյութ են հրապարակել, որում ցուցադրում են զինամթերքով արկղեր, որոնք նետել է ԱՄՆ ավիացիան քուրդ ընդդիմադիրներին, սակայն հայտնվել են իսլամիստների մոտ, հաղորդում էРИА Новости-ն:

Պենտագոնը արդեն մեկնաբանել է տեսագրությունը: ԱՄՆ ՊՆ մամուլի խոսնակ Ջոն Կիրբին ասել է, որ զինամթերքի մեծամասնությունը, այնուամենայնիվ, հասել է նպատակին՝ հայտնվելով սիրիական Քոբանի քաղաքի պաշտպանների մոտ։

Կիրբին նշել է, որ մասնագետները դեռ ուսումնասիրում են տեսանյութը, սակայն արդեն իսկ պարզ է, որ այդ զինամթերքն այն է, ինչ նետել են։

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ ամերիկյան ինքնաթիռները քրդական զորքերին զենք և հումանիտար օգնություն են հասցրել, սակայն որոշ արկղեր ընկել են ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքում։ Ավելի ուշ գերատեսչությունը հայտնել էր, որ ավիացիան կրակել է և ոչնչացրել այդ արկղերը։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ