17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Վթար Արշալույս գյուղի մոտ. կան տուժածներ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 07.56-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-16 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածում` Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ՛՛Տոյոտա՛՛ մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Հ.-ը (ծնվ. 1986թ.), ուղևորներ` Ն. Վ.-ը (ծնվ. 1996թ.), Ա. Մ.ը (ծնվ. 1997թ.) և ՛՛Օպել՛՛ մակնիշի ավտոմեքենայի վարորդ` Կ. Կ.-ը (ծնվ. 1988թ.) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Այս մասին մեզ տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ