15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հանդիպում քրեակատարողական վարչությունում

Հոկտեմբերի 22-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում “Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը” ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանի եւ Միացյալ Թագավորության ներկայացուցիչ, առաջատար խորհրդատու Մարթին Սեդդոնի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան համակարգի ներդրման համար իրականացված եւ կատարվելիք աշխատանքներին, փորձնական ծրագրին եւ անհրաժեշտ փորձի փոխանակմանը:

Ա. Օսիկյանը, կարեւորելով սերտ համագործակցությունը նշեց, որ քաջատեղյակ է այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաեւ անդրադարձավ համակարգի ներդրման առանցքային նշանակություն ունեցող խնդիրներին:

Գեներալ-մայոր Ա. Օսիկյանի հետ կայացած հանդիպումից հետո պրոբացիոն համակարգի փորձագետները համակարգի ներդրման հետ կապված քննարկումները շարունակեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի եւ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցների հետ:

 

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին  

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ