29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտագաղթը սարսափելի չափերի է հասել

”Ելնելով նրանից, որ 45 պատգամավորների ստորագրությամբ արտահերթ համարվող նախագիծը կամայականորեն չդրվեց քննարկման, և այսօր էր արհեստականորեն հետաձգվում է տարբեր օրենքների քննարկումները, ներկայացնում եմ այն նախագիծը, որը պատրաստում էինք քաղաքական ուժերով՝ ԱԺ-ում ներկայացնելու համար”,-Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: ”Կոռուպցիան ու մենաշնորհները շարունակում են մնալ Հայաստանի տնտեսության ու կառավարման համակարգի ամենամեծ չարիքը, […]

Թող չփորձեն գտնել մեղավորներ ընդդիմադիր դաշտում. Մինասյանի ակնարկը` եռյակին

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից ներկայացված հայեցակարգին: Նա նշեց, որ սրանց մասին խոսողներին կարելի է երեք խմբի բաժանել.  առաջինները կարդացել են հայեցակարգը, և ՀՅԴ-ն նրանց հրավիրում է քննարկումների, որպեսզի  ձևովորեն այն փաթեթը, որը պետք է ներկայացնեն իրենց առաջարկների հետ միասին: Երկրորդ խումբը նրանք են,ովքեր հետևողականորեն կարդացել […]

Իսլամիստները քուրդ աղջիկներին սեռական գերության են հանձնում

՛՛Իսլամիստական պետություն՛՛ ահաբեկչական խմբավորման անդամները քուրդ եւ եզդի երիտասարդ աղջիկներին սեռական գերության են վաճառում, տեղեկացնում է The Telegraph-ը: Դեռեւս հոկտեմբերի սկզբին տարբեր լրատվամիջոցներում տեղեկատվություններ հայտնվեցին, որ իսլամիստները Իրաքում գողանում են աղջիկների եւ փոքր երեխաների: Տարբեր տվյալներով՝ 1 000-ից ավելի անձինք են կորել: Տեղեկություններ կան նաեւ, որ իսլամիստները առեւանգում են բացառապես կույս աղջիկներին եւ նրանց վաճառում: Հայտնի […]

Սկանդալ Ուկրաինայում. մաքսայինի աշխատակիցը դստեր համար VIP հարսանիք է կազմակերպել /ֆոտո, վիդեո/

Լվովում բուռն քննարկումների ու սկանդալի առիթ է դարձել տեղի մաքսայինի աշխատակցի դստեր հարսանիքը: Իվան Բոկալոն թեկնածությունն առաջադրել է իբրեւ Ռադայի պատգամավոր: Բոկալոյի դստեր հարսանիքին միլիոնավոր վարդեր, ուղղաթիռ ու ՛՛Մայբախ՛՛ է եղել: Նորապսակները արարողության վայր են ժամանել ուղղաթիռով, նրանց հարսանիքը զարդարել են միլիոնավոր վարդերով: Հարսանիքը Լվովի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում է եղել, գրում է TCH.ua-ն: VIP-հարսանիքին երգելիս […]

Ակցիայի մասնակից ակտիվիստը՝ բերման ենթարկվեց

Քիչ առաջ՝ 15:30-ի սահմաններում, Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել Գևորգ Սաֆարյանը: Հարյուրից ավել քաղաքացիներ այսօր փողոց էին դուրս եկել՝ իրենց բողոքն ու ցասումն արտահայտելու ընդդեմ ոստիկանության անմարդկային և անօրինական գործողությունների:  Ինչպես արդեն հայտնի է, հոկտեմբերի 19-ի երեկոյան, ԱՍԱԼԱ-յի նախկին մարտիկ, Ալեք Ենիգոմշյանն իր հարևան Վահրամ Գաբրիելյանի հետ միասին վերջինիս ավտոմեքենայով տուն վերադառնալու ճանապարհին է լինում: Սայաթ-Նովա […]

ԱՍԱԼԱ-ԱՍԱԼԱ. ակցիայի մասնակիցները ձվեր նետեցին /վիդեո/

‘’Ձեռքներդ հեռու Ասալայի մարտիկից’’ բողոքի մասնակիցները հանդիպեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ։ Ահարոնյանը նկատեց, որ դեռ իրենք  գնահատական տալ չեն կարող, քանի որ ծառայողական քննություն է սկսվել. ՛՛ Ծառայողական քննությունը կտեւի 2-3 օր: Եթե հայտնաբերվի քրեորեն պատժելի արարք, ապա գործի նյութերը կփոխանցվի հատուկ քննչական ծառայություն՛՛: Ակցիայի մասնակիցները  բղավում էին, […]

Քանի սահմանամերձ համայնքի վրա են տարածվում արտոնությունները

Ազգային Ժողովում Սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններից ազատելու և այլ օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ գլխավոր զեկուցող Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե քանի սահմանամերձ բնակավայրի են հարկային արտոնություններ տալու:  Փոխնախարարը նշեց, որ այնքան էլ հստակ չէ սահմանամերձ բնակավայրերի քանակը, քանի որ մի քանի սկզբունքների հիման վրա են որոշում սահմանամերձ է համարվում […]

Երկկողմանի մեղադրանքներ եռյակից ու ”Դաշնակցությունից” /վիդեո/

 ‘’Անկեղծ ասած` չեմ կարող չասել. մենք պայմանավորվել էինք ‘’Դաշնակցության’’ հետ, որ 12 կետերի հետ կապված քառյակում նիստ հրավիրենք, ցավոք սրտի, մենք չպաշտպանեցինք այդ մեր պայմանավորվածությունը, ինչը, բնականաբար, որոշակիրորեն շատ ընդգծված լուրջ գնահատականի արժանացավ ՀՅԴ-ի կողմից’’,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ‘’Ժառանգություն’’ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` արձագանքելով ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի երեկվա հայտարարությանը, թե իրենք չեն ստորագրել […]

Սահմանամերձ գյուղերը կազատվեն հարկերից. նոր արտոնություններ

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացրած Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին և հարակից մի շարք օրենքերում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը` Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ նպատակն է խթաններ ստեղծել սահմանամերձ համայնքներում տնտեսությունը զարգացբելու համար, վերանայել գործող հարկային գործիքները, որպեսզի բավարար պայմաններ ստեղծվեն տնտեսական աճի խրախուսման համար: ”Ժառանգություն” խմբակցության […]

Չավուշօղլուն խոսել է Հայոց ցեղասպանությունից

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն  ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում հանդիպել է ԱՄՆ-ի թուրքական հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպման ժամանակ «Թուրք-ամերիկյան ժողովրդավարներ» միության նախագահ Սավաշ Շահինը Չավուշօղլուին էներկյացրել ԱՄՆ թուրքական համայնքի ակտիվացմաննուղղված քայլերը, ղեկավարած կազմակերպությանգործունեության մասին տեղեկություններ, գրում է Emenihaber.am-ը: Թուրքական «Գիրեսուն գազեթե» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հանդիպման ժամանակ արծարծվել է նաև Հայոց ցեղասպանության թեման: Արտգործնախարար Չավուշօղլուն ընդգծել է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի մասնավորապես ծայրահեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի