24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ակտիվիստը՝ Դոգի փոխարե՞ն

Երեկ “Նուբարաշեն”-ից ազատ է արաձակվել araraum.com կայքի խմբագիր, ակտիվիստ Հովհաննես Եսայանը: Նրան կալանավորել էին 1 մլն դրամ շորթում կատարելու համար: Ըստ մեղադրանքի, նա իբր “Մայամի” գիշերային ակումբի տնօրինությունից գումար է պահանջել, որպեսզի նկարահանած տեսանյութը չհրապարակի:

Եսայանի ազատ արձակելը հետաքրքիր է նրանով, որ երեկ ձերբակալել են Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ Վարդան Ղուկասյանին՝ Դոգին: Նա կասկածվում է ՔՕ-ի 182 հոդվածով /շորթում/ կատարելու մեջ:

 Ըստ news.am-ի Չարբախի ոստիկանապետի տեղակալ աշխատելու տարիներին Վարդան Ղուկասյանը մարմնավաճառների ծառայություններ առաջարկող հյուրատներին շանտաժի է ենթարկել՝ ասելով, թե ձեր գործունեության վերաբերյալ համապատասխան տեսանյութեր կտեղադրի համացանցում: Եւ դա չանելու համար նա պահանջել է 1 մլն դրամ գումար, ինչն էլ  հյուրատների ղեկավարները ստիպված են եղել տալ:

Փաստորեն ստացվում էր, ակտիվիստը Դոգի փոխարեն էր զրկվել ազատությունից: Հիշեցենք, որ Եսայանը նախկինում աշխատում էր Nrnak.com-ում, որն ըստ տեղեկությունների, պատկանում էր Դոգին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ