17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տղան սպանել է ծնողներին ու քրոջը՝ հանուն բարեկեցիկ կյանքի

ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա Ալան Խրուբիին, ով մեղադրվում է ծնողների եւ քրոջ սառնասիրտ սպանության մեջ: Սպանությունը երիտասարդը կատարել է, որպեսզի կարողանա բարեկեցիկ կյանքով ապրել, տեղեկացնում է The Marlow Review-ը:

Ալանը թերթի գլխավոր խմբագրի որդի է, նա պարտքեր է ունեցել, եւ սպանել է ընտանիքի անդամներին, որպեսզի ողջ ունեցվածքն իրեն մնա:

Քննության տվյալներով՝  հոկտեմբերի 9-ին իրենց սեփական տանը Ալանը գնդակահարել է 50-ամյա հորը, 48-ամյա մորը եւ 17-ամյա քրոջը: Աղմուկ բարձրացրել են Ալանի հոր՝ Ջոն Խրուբիի թերթի լրագրողները, որոնք անհանգստացել են, որ գլխավոր խմբագիրը մի քանի օր է՝ աշխատանքի չի գալիս:

Սպանությունից անմիջապես հետո Ալանը մեկնել է Դալլաս՝ ֆուտբոլային հանդիպման մասնակցելու, որտեղ, ընկերների պատմելով, իրեն շատ ուրախ ու բնական է պահել:

Ոստիկաններին Ալանն ասել է, որ չի ափսոսում իր արարքի համար, միայն տխուր է, որ իրեն հաջողվել է բացահայտել: Պարզվել է նաեւ, որ Ալանը նախկինում բազմիցս տանի փող է գողացել եւ անգամ գումարի համար հարձակվել է մոր վրա:

Այժմ 19-ամյա տղային կարող է մահապատիժ սպառնալ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ