29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կհաջողվի՞ տեղից շարժել հայ-իրանական ծրագրերը. Հայոց աշխարհ

՛՛Հայոց աշխարհ՛՛ թերթը գրում է. Վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնականայցը Իրան կարևոր է նրանով, թե այն որքանով կնպաստի հայ-իրանական տնտեսական նախաձեռնությունների աշխուժացմանը,  որոնք, չնայած պարբերաբար հնչող հայտարարություններին, վերջինտարիներին ոչ մի կերպ չի հաջողվում տեղից շարժել:  Այն բանից հետո, երբ Արևմուտքի կողմից Իրանի միջուկային ծրագրերի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն եղավ, թվում էր, թե վերջապես կաշխուժանան նաև հայ-իրանական ծրագրերը։ Տարեսկզբին Հայաստանի և Իրանի էներգետիկայի նախարարներըփոխայցեր կատարեցին՝ ունենալով մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ։ Սակայն ամենինչ դրանով կարծես ավարտվեց։  Այն բանից հետո, երբ Արևմուտքը  որոշեց խստացնել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, այդ երկրում ֆինանսական որոշակի խնդիրներ առաջացան։ Արժեզրկվեց ոչմիայն ազգային արժույթը, այլև ֆինանսական միջոցների սղության պատճառով դանդաղեցին նախատեսված տնտեսական ծրագրերը։ Դա չշրջանցեց նաև Հայաստանի հետ հարաբերությունները։ Առավել ևս, որ երկու երկրների միջև իրականացվող տնտեսական նախագծերը հիմնականում հիմնված են իրանական կողմի ֆինանսավորման վրա։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ի՞նչու չի կայանում եռյակի լիդերների հանդիպումը. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է. Ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո հայտարարվեց, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ տեղի կունենա եռյակի լիդերների հանդիպում, որտեղ էլ հետագա անելիքների շուրջ վերջնական որոշումներ կկայացվեն:  Երեկ մեր թղթակիցը զարմանքով արձանագրել է, որ եռյակի ներկայացուցիչները խուսափողաբար են մոտենում այս թեմային: ՛՛Ժառանգություն՛՛խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել է, թե չի կարող պատասխանել, […]

՛՛Ռոսնեֆտը՛՛ Հայաստանից գերշահույթներ է ստանում. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Այսօր արդեն միջազգային շուկայում նավթի գինը 1  բարելի դիմաց արժե 85.62 դոլար՝ նախկին 110 դոլարի փոխարեն, մինչդեռ հայաստանյան շուկայում նավթի գնի փոփոխություն այդպես էլ նկատելի չէ:  Հայաստան նավթամթերքներ կրողները դեռևս չեն շտապում գները համապատասխանեցնել միջազգային շուկայի գներին՝ շարունակելով գերշահույթներ ստանալ: Իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համարում է, որ դեռևս որևէ խախտում չկա, և վարույթ հարուցելու հիմքեր չկան: Իրենք ուշադրությամբ հետևում են, դեռ ժամանակը չի լրացել, և որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որ գնային փոփոխություններն անդրադառնան Հայաստանի գների վրա:  Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով՝Հայաստանում նավթամթերքի գինը փոփոխության չի ենթարկվում միայն այն պատճառով, որ այս ոլորտում ևս մենաշնորհ է: ՛՛Բացատրությունը միայն այն է, որ մենաշնորհ է: Երբ որ տնտեսության մեջ մրցակցություն չկա, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները կամ ցնցումները որևէ ձևով չեն կարող ազդել՛՛,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը:  Ընդ որում՝ նրա խոսքով, ամենամեծ գերշահույթ ստացողը ՛՛Ռոսնեֆտ՛՛-ն է, որն այսօր էլՀայաստանում նավթամթերք ներկրող միակ ընկերությանն է, որը համապատասխաններկայացուցչություն ունի այստեղ և այս օրերին գերշահույթ է ստանում, իսկ՛՛Ֆլեշը՛՛ու՛՛Սի Փի Էսը՛՛ և մյուս ընկերությունները մանրածախ վաճառողներ են: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ՀՀԿ-ական պոետի հումորը շփոթեցրել է ԲՀԿ-ական գործընկերոջը. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է.  Ներքաղաքական վայրիվերումներին հակառակ, ՀՀԿ-ԲՀԿ շարքերում շարունակվում է երբեմնի բարեկամությունը, պատգամավորները միմյանց հետ ճաշում են, շախմատ խաղում, հումորներ անում ԱԺ միջանցքներում:  Նախօրեին մեր լրագրողն ականատես է եղել, թե ինչպես է ՀՀԿ-ի պոետ Տաճատ Վարդապետյանը, տեսնելով ԲՀԿ-ական գործընկերոջը` Վահագն Մախսուդյանին, հանգավորված արտասանել. ՛՛Մախսուդյան Վահագը թռցրել է իմ մահակը՛՛: Պոետի հումորից ԲՀԿ-ական պատգամավորը շվարել […]

Արմեն Գևորգյանը մեկնել է Ֆրանսիա.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. Ըստ ՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկությունների՝ ՀՀ տարածքային նախկին նախարար և փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պաշտոնանկությունից հետո մեկնել է Եվրոպա, իսկ ավելի կոնկրետ՝ Ֆրանսիայի հանրապետություն:  Մի պահ նույնիսկ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Գևորգյանն ընդմիշտ կամ առնվազն երկար ժամանակով է մեկնել արտերկիր:  Սակայն Գևորգյանին մոտ կանգնած անձից ՛՛Ժողովուրդ՛՛-ը պարզեց, որ նա արտերկիր է մեկնել […]

Էլի ջրազրկվելու են

 “Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված,  հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-17:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Մուրացանի, Նոր Արեշի 2, 4 փողոցների եւ Ռոստովյան փողոցի 34, 36 համարների ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:          

13 տարեկանում հղիանալու հետևանքները…./վիդեո/

Սեքսապաթալոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ վաղ տարիքում հղիությունների հետևանքով առաջացող բարդություններին: Զաքարյանի բնորոշմամբ վաղ տարիքում հղիությունը կարող է ճակատագրական դառնալ դեռահասի համար: Վերջին տարվա ընթացքում սեքսապաթոլոգը մասնակցել է մի քանի դատավարական պրոցեսի, որտեղ անչափահասը հղիացել է առանց գիտակցելու վտանգը ու հայտնվել է չափազանց բարդ ու դաժան իրավիճակում: Երբ չի հասկանում նաև միջավայրը, […]

Հանուն սեփականության՝ պատրաստ է…. /վիդեո/

Խաչիկ Ղազինյանը բողոք ունի : Նրա համար ծանր է սեփականության կորուստը, որի համար նա պատրաստ է պայքարել: Պետք է պատժվեն մարդուն սեփականությունից զրկող անձինք: Ղազինյանը պահանջում է վերադարձնել իր 120 քմ տարածքով տունը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ուսումնասիրվում են Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատական ատյանին հայցով դիմելու հիմքերն ու հնարավորությունները

“Օրենքի ուժով” իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն առաջիկայում 3 լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) կհրատարակի “Հայոց ցեղասպանության գործով միջազգային դա­տա­կան ատյանին հայցով դիմելու հիմքերն ու հնարավորութ­յունները” գիտական հետազոտությունը։ Մասնագիտական խումբը նախապատրաստում է Հայոց ցեղասպանության գործով միջազգային դա­տա­կան ատյանին ներկայացվելիք թղթածրար, որը վեր է հանում դրա պատմա­իրավական հիմքերը և նախանշում ներկայացման հնարավորութ­յունները։ Հետազոտությունն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ […]

Դայակն առեւանգել է 8-ամյա երեխային

Մոսկվայում ոստիկանները բացահայտել են 8-ամյա երեխայի առեւանգման դեպքը: Երեխան անհետացել էր դպրոց գնալու ճանապարհին: Ոստիկանները պարզել են, որ երեխային առեւանգել է նրա դայակը, ում աշխատանքից ազատել էին՝ մեղադրելով գողության մեջ: Կինը երեխային առեւանգել է, որպեսզի վրեժ լուծի նրա ծնողներից իրեն գող անվանելու համար: Գործի քննության տվյալներով՝ 8-ամյա տղան ընկերոջ հետ դպրոց գնալիս է եղել, երբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի