03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգայնականները տապալել են Լենինի արձանը /վիդեո/

Ուկրաինայի Խարկով քաղաքում ազգայնականները տապալել են Վլադիմիր Լենինի արձանը, որը համարվում էր Լենինի` ամենամեծ արձաններից մեկն աշխարհում, այն Եվրոպայում Լենինի ամենաբարձր արձանն է:  Արձանի տապալումը տեղի է ունեցել հարյուրավոր մարդկանց ներկայությամբ, որոնք սպասել են, որպեսզի դրա բեկորները որպես հուշանվեր վերցնեն իրենց հետ:  Այդ գործողությունը նաև ուղիղ եթերով հեռարձակվել է ուկրաինական տարբեր հեռուստաալիքներով:  Արձանի տապալման գործով […]

Հայերի 81 տոկոսը դեմ են սահմանադրական բարեփոխումներին

  Հայաստանի հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին: Դա ժողովրդավարության հաստատմանը ուղղված կարևորագույն գործողություններից մեկն էր: Սակայն 2013թ. կարևորագույն քաղաքական գործընթացներից եղավ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու ՀՀ նախագահի նախաձեռնությունը: Սակայն այն բոյկոտվեց ոչ միայն քաղաքականա ուժերի, այլ նաև որոշ դեպքերում հենց ՀՀ քաղաքացիների կողմից: ”Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ”  հասարակական կազմակերպությունը  Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ իրականացրել […]

Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհուրդը դատապարտում է ” իսլամական պետության” կողմից իրականացվող եկեղեցիների ավերումը

Ի համերաշխություն հայ եկեղեցու Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհուրդը դատապարտում է իսլամական պետության կողմից իրականացվող եկեղեցիների ավերումը:  Գերմանիայի բողոքական եկեղեցին սարսափով և զայրութով է արձագանքել իսլամական պետության կողմից սիրիական Դեյր Էլ Զորի հայկական Սուրբ Նահատակաց եկեղեցու պայթեցմանը: Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդ Սրբազան Գարեգին Տիգրան Բեկչյանին ուղղված համերաշխության նամակում Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհրդի նախագահ Նիկոլաուս Շնայդերը և արտերկրի հարցերով եպիսկոպոս […]

Սուրիկ Խաչատրյանի լուսանկարը “կորել” է /լրացված/

Սյունիքի մարզպետարանի կայք-էջում չնայած տեղադրված է նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղերձը, սակայն նրա լուսանկարը չկա: Փոխարենը դատարկ քառակուսի է, իսկ ուղերձում մարզպետը ողջունում է բոլորին եւ ակնկալում արդյունավետ համագործակցություն:   Ժամը 14.10 Սյունիքի մարզպետարանի կայքում տեղադրված է Սուրիկ Խաչատրյանի լուսանկարը:

“Ֆրանկֆուրտեր ալգեմայնե” թերթն անդրադարձել է Սրբոց Նահատակաց եկեղեցու ոչնչացմանը

Սեպտեմբերի 24-ի համարում “Ֆրանկֆուրտեր ալգեմայնե” թերթն անդրադարձել է Սրբոց Նահատակաց եկեղեցու ոչնչացմանը Երկրորդ ոչնչացում Հայերի համար սիրիական Դեյր էլ Զոր քաղաքը նույն նշանակությունն ունի, ինչ հրեաների համար Օսվենցիմը: 1915-16թթ. Եփրատ գետի երկայնքով, հարյուր հազարավոր հայեր, որոնք ըստ երիտթուրքերի պաշտոնական ձևակերպման Թուրքիայից “տեղահանվել” և փրկվել էին, իրականում բաց համակենտրոնացման ճամբարում սպանվել կամ սովի են մատնվել: “Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող եկեղեցին” վկայում էր […]

Անկախ պարգեւներից՝ ծառայել ու ծառայելու եմ. Պարգեւ Սրբազան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում երկրի ղեկավարն “Արցախի հերոս” բարձրագույն կոչման արժանացած Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին է հանձնել “Ոսկե արծիվ” շքանշան: Իր խոսքում Նախագահը կարեւորել է եկեղեցու դերակատությունը հայ ժողովրդի եւ Արցախի […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետին

ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի հիմնադրման 91-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետի հետ: Ողջունելով Երեւանի քաղաքապետին` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նախ շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հրավերն ընդունելու համար, ընդգծելով, որ սա եւս մեկ հրաշալի առիթ է քննարկելու հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջեւ հաստատված […]

ՀՀ նախագահը շնորհավորել է Նիկոլայ Ռիժկովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ: “Հարգելի Նիկոլայ Իվանի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 85-ամյա փառահեղ հոբելյանի կապակցությամբ: Պետական գործչի Ձեր երկարամյա փորձը, պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը, վերլուծական միտքը, առաջնորդի որակները եւ խորաթափանցությունն իրենց ծանրակշիռ […]

16-րդ հարկից վայր ընկնելուց հետո 6-ամյա երեխան ողջ է մնացել

Մոսկվայում 6 տարեկան երեխան վայր է ընկել 16-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից եւ հրաշքով ողջ է մնացել, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Երեխան ընկել է պատուհանի տակ կայանված մեքենայի վրա: Նրան ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանով: Այլ մանրամասներ առայժմ չի հաղորդվում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի