17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Պատրաստ են կոտրել կառավարության ընդունարանի դուռը

Այս պահին կառավարության ընդունարանում բավական խառը եւ լարված իրավիճակ է: Բողոքողները ՛՛Տոնուս՛՛ ընկերության կողմից խաբված բնակարանատերերն են, ովքեր արդեն 9 տարի պայքարում են իրենց գնած բնակարանները ստանալու կամ վճարած գումարները վերադարձնելու համար:

Մեզ հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ ինքը իր ամբողջ կյանքի վաստակը՝ 50 000 դոլար, տվել է բնակարան ունենալու համար, սակայն այսօր հայտնվել է բոմժի կարգավիճակում:

Քիչ առաջ նրանց մոտեցավ կառավարության նամակների եւ դիմում բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, սակայն վերջինի խոսակցությունը բնակիչների հետ հանգեց թեժ վեճի, բնակիչները մտան կառավարության ընդունարան եւ այս պահին ձեռքերով հարվածում են փակ դռներին՝ հայհոյանքներ, անեծքներ հնչեցնելով պահանջում են անմիջապես արձագանք տալ իրենց խնդրին:  

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ