17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում դիակիզարանն անհրաժեշտ է. ԱՆ աշխատակից

Հուղարկավորությունից՝  դիակը հողին հանձնելուց հետո այն իրենից վտանգ չի ներկայացնում: Այս մասին ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ տեղի ունեցած ժամանակ, անդրադառնալով մահացածից առաջացող վիրուսներին, դրանց հետևանքներին, ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը:

՛՛Մենք այսքան ժամանակ երբևիցե խնդիր կամ վարակի տարածում չենք ունեցել՛՛,- ասաց նա:

Անդրադառնալով դիակիզարանների հարցին՝ բանախոսը նշեց, որ 2006 թվականից գործում է օրենք, որը թույլ է տալիս, որ երկրում լինեն դրակիզարաններ: Նա նշեց նաեւ, որ  Հայաստանում անհրաժեշտ է, որ լինի դիակիզարան:

՛՛Սակայն դա մասսայական բնույթ չի կարող կրել, քանի որ պետք է հաշվի առնել, որ Հայաստանում ապրող բնակչության մեծամասնությունը քրիստոնյա է: Մեր երկրի համար մեկ դիակիզարանը բավարար է: Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը կա: Դիակիզարան պետք է լինի, հաշվի առնելով այն, որ դիակային զանգվածն իր մեջ մանրէներ է պարունակում: Աղետների, արտակարգ իրավիճակների, մասնավորապես ջրհեղեղի պարագայում խախտվում է գերեզմանատների ամբողջականությունը, և այդ պարագայում հնարավոր է, որ վտանգ լինի՛՛,- ասաց բանախոսը:

Աիդա Պետիկյանը նշեց նաեւ, որ դիակիզարանի կառուցումը և նրա տեղը ճիշտ ընտրելը ևս լուրջ խնդիր է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ