Լավ է՝ Լևոն Տեր-Պետրոսյան անունով մասնավոր բուհ չէիք բացել. բանավեճ ԱԺ-ում
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ներկայացրեց թվեր, որոնցից երևում էր, որ ՛՛նեդաբոր՛՛ է եղել բոլոր բուհ-երում: ՛՛Այս վարվող քաղաքականությունն ի՞նչով է արդարացված, կա՞ արդարացում կամ բացատրություն՛՛,-հարցրեց նա: ԿԳՆ Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ նա իր հարցումների տվյալներն իմանալու համար կարող էր դիմել նախարարությանը և ոչ թե զանգեր բուհ-երի ռեկտորներին, ինչի մասին ինքը տեղյակ է:
՛՛Սիրողական բնույթով հեռախոսազրույցի արդյունքում սիրողական բնույթի գնահատականներ եք տալիս, երևի որոշ տեղեր ձայնը լավ չի լսվել ու սխալ թվեր եք ստացել՝ ոտքի վրա դրանք իրար գումարելով՛՛,-նշեց նախարարը, ապա հավելեց, որ սա հատուկ քաղաքականություն է:
՛՛Բուհ-երում տեղերն ավելի շատ են, քանի դիմորդների թիվը, և դա արդարացված է: Սա լրջագույն հոգեբանական ազդեցություն է թողնում ընդունելության քննությունների հետ կապված՝ դրանք վերածելով ընթացիկ գործընթացի, ծնողը վստահ է, որ տեղերը շատ են եւ դրական ստանալու դեպքում իր երեխան կընդունվի, շատ լավ ու ուժեղ աշխատում է նան գործելաոճը՛՛:
Ինչ վերաբերում է նրան, որ մոտ 1000 հոգի որոշ առարկաներից քնոնթւյուն չեն հանձնել, ապա նախարարը պարզաբանեց, որ Ազգային ագրարային համալսարանում կառավարությունը գնաց պիլոտային քայլի, որոշեց, որ մի շարք մասնագիտությունների գծով քննություններ չեն լինելու, ատեստատների միավորներով են առաջնորդվելու:
Արամ Մանուկյանն արձագանքեց, որ ինքը չի դիմել նախարարություն, քանի որ ՛՛ձեզնից թիվ ստանալ հնարավոր չէ, դուք, ձեր տեղակալը սեպտեմբերի կեսին չգիտեիք Հայաստանի աշակերտների թիվը՛՛: Նա նախարարը պատասխանը հիմնավոր չհամարեց. ՛՛Դուք նպատակային ոչնչացրիք մասնավոր բուհ-երը, ոչ մի բուհ չի մնացել, չեն գնում մասնավոր բուհ, 10 000 հեռակայի տեղ եք տալիս, հեռակայով բժիշկ, իրավաբան չեն դառնում…ուզում եք կլպել, բերել, բերել, բայց չկա վերջացավ՛՛,-ասաց նա:
Աշոտյանը պատասխանեց, որ 90-ականերից կուտակած քաղաքականությունն է հանգեցրել կրթական վատ որակին: ՛՛Այդ ժամանակ եք բացել տասնյակ մասնավոր բուհ-եր, որոնց որակը չեք ստուգել, տվել եք թղթի թափոններ, նրանք սփռվել են աշխարհով մեկ: Հիմա մեզ դիմում են աշխարհի տարբեր երկրներից, որ ինչ-որ թղթեր են տվել իրենց, Մսրա Մելիք համալսարան, եսիմ ինչ: Լավ է՝ Լևոն Տեր-Պետրոսյան անունով մասնավոր բուհ չէիք բացել, այդպես էլ կարող էիք անել:
Այնքան խեղված ճակատագրեր կան այդ վատորակ մասնավոր բուհ-երից ու այնքան փող են աշխատել մարդիկ՛՛,-եզրափակեց նախարարը: