21 Մարտի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հեթանոս Տիկոն այսօր ազատ կարձակվի՞

Շանթ Հարությունյան և ընկերներ գործով դատապարտյալ Տիգրան Պետրոսյանը այսօր հնարավոր է ազատ արձակվի: Այդ մասին Henaran.am -ի հետ զրույցում նշեց փաստաբան Արա Զաքարյանը՝ նշելով , որ գնում է հանդիպելու Տիգրանին: Մինչև կեսօր պարզ կդառնա՝ ազատ կարձակվի Տիգրանը թե ոչ: Հիշեցնենք, անցած տարի նոյեմբերի 5-ին Տիգրան Պետրոսյանը միանալով ՛՛Ցեղակրոն՛՛ կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին քաղաքական ակցիա իրականացրին, որը […]

Տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում` Մարտունու կողմից, տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Շարմազանովը կհանդիպի ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 5-ին մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցիչներԽոսրով Հարությունյանը եւ Կորյուն Նահապետյանը: Նոյեմբերի 5-ին նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի […]

Չեմ շարժվում Հայաստանի հրահանգներով. Ազնավուրը՝ թուրքական թերթին

Թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանը Փարիզում հանդիպել և զրուցել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ, գրում է civilnet.am-ը: Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը, Ազնավուրին հանձնվել է «Ոսկե սոսի» մրցանակը: Հարցազրույցի որոշ հատվածներ հնարավոր է` հայ ընթերցողի շրջանում տարակուսանք առաջացնեն: Չի բացառվում, որ դրանք թուրքական մամուլի խեղաթյուրման հետևանք են, թեև […]

Ազգային ժողովում քննարկվել է ՛՛Զինապարտության մասին՛՛ օրենքը

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի հեղինակած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: «Զինապարտության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական […]

Բացահայտվել է երեխաների դաժան սպանությունը. հանցագործը մոր սիրեկանն է

Ուդմուրտիայի ոստիկանությանը հաջողվել է բացահայտել մանկահասակ քույր եւ եղբոր` 12-ամյա Անդրեյ եւ 11-ամյա Ալեքսանդրա Քասիմովների սպանության հեղինակին: Պարզվել է, որ հանցագործը երեխաների մոր 24-ամյա սիրեկանն է, գրում է izhlife.ru-ն: Տղամարդը երեխաներին անտառ է տարել եւ անմիջապես սպանել է տղային, իսկ աղջկան սպանել է բռնաբարելուց հետո: Նա իր մեղքն ամբողջովին խոստովանել է, քննիչներին պատմել է, որ […]

Գագոն անձեռնմխելի է … բանդան միլիարդատեր է դառնում /վիդեո/

Աշխարհից ու կյանքից հոգնած մարդը հաճախ դառնում է պոետ կամ փիլիսոփա: Դե քանի որ հայերիս մոտ ամեն ինչ եւ ամենու քաղաքական մոտիվացիա ունի, պոետիկ հույզերն էլ են յուրատիպ երանգավորվում : ՛՛Սահմանապահ Գագոն անձեռնամխելի է … Բանդային նվիրված գոհարներն են բազմանում… Բանդան հրճվում է՝ միլիարդատեր դառնում՛՛,-կառավարության շենքի մոտ բարձրաձայն ընթերցում էր մերօրյա պոետը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Այ Ռուբո, կարո՞ղ ես ասել, թե որտեղ ես կռվել

Կաշին փոխելու սովոր մի քանի հոգի, ինձ համար պարզ է, թե ում պատվերով, վերջին օրերին որոշել են աքլորանալ ու քննադատել ոչ ավել, ոչ պակաս՝ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին՝ մոռանալով, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո ողջ երկրապահական ընտանիքը միաբերան եկավ այն եզրակացության, որ Սպարապետի գործն արժանիորեն միմիայն Զորավար Մանվել Գրիգորյանը կարող […]

Բեյրութից՝ Արցախ, որբերից մինչև…. /վիդեո/

Բարի նախանձը քրոջ հանդեպ Մհեր Սարկիսյանին տարավ ազգային երգերի աշխարհ: 8-9 տարեկան հասակից Լիբանանում ծնված տղան զգաց իր մեջ հայ մարդուն: Երգը դարձավ հային ու հայկականին մերձենալու յուրատիպ միջոց:  Երբեք չի ցանկանում երգել օտար լեզուներով, չնայած շատ վարժ հաղորդակցվում և խոսում է: Առաջին անգամ Հայաստան այցելած Մհերի համար կարևորը հայ մարդու հետ շփումն է: Մեզ […]

Մենք քեզ արժանի չենք, Շառլ Ազնավուր

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.  Շարլ Ազնավուրի շուրջ ծավալվող արհեստական սկանդալը հերթական անգամ ինձ գցեց խոր դեպրեսսիայի մեջ, որից չգիտեմ, թե երբ դուրս կգամ, բայց ես, քանի որ իմ անհամեմատ փոքր աշխարհում բախվում եմ դրա հետ, մի փոքր օրինակ ունեմ, որը չնայած չհասկացողը էլի չի հասկանա. երբ ես սկսեցի մեր մեջ գովազդել Էլիֆ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի