08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գառնիի գյուղապետը օգնել է “վարկի տակ” գտնվող գործարարներին. նոր բացահայտում

Կոտայքի մարզի Գառնի համայնքի  ղեկավարի Աշոտ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, 315.2-րդ հոդվածով՝ պաշտոնեական անփութությունը  եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով` խարդախության հատկանիշներով:

 Ըստ մեղադրանքի,  Աշոտ Վարդանյանը հանդիսանալով համայնքի ղեկավար, տեղական տուրքերը եւ  վճարները հաշվարկելու եւ գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնելու լիազորությունը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ անձնական շահագրգռվածությունից ելնելով, դրսեւորելով անգործություն՝ միջոցներ չի ձեռնարկել Գառնի համայնքում գործող, իր ազգականին պատկանող գազալցակայանի 2 տարվա եւ  բենզալցակայանի 3 տարվա տեղական տուրքը գանձելու  ուղղությամբ, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է վնաս:

Սակայն գյուղապետի տեղակալ Վոլոդյա Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ բենզալցակայանն ու գազալցակայանը գյուղապետի սեփականությունը չեն: “Այդ կետերը ունեն իրենց սեփականատերարը, որոնք պետռեգիստրով հաստատված են, իսկ սեփականության իրավունքը գրանցվում է պետռեգիստրի կողմից: ինչ վերաբերում է վճարումներին ապա ասեմ, որ ընդամենը անցյալ տարի վճարում չի կատարվել հաշվի առնելով սեփականատերերի ծանրաբեռնվածությունը, նրանք վարկի տակ էին:

Համաձայնության գալով կազմվել է ժամանակացույց, որը հիմա գյուղապետարանում է: Նրանք պարտավորություն են կրում սահմանված ժամկետում վճարել: օրենքով սահմանված կարգով”,-ասաց գյուղապետը:

 Սեփականատերերը Գառնի համայնքի բնակիչներ են. գազալցակայանը պատկանում է Արտաշես Մկրտչյանին, իսկ բենզալցակայանը՝ Սպարտակ Ստեփանյանին:  Գյուղապետարանը զիջումների է գնացել, որովհետեւ գործարարներն էլ համայնքին են օգնել:

 

“Մենք ինչու իրենց մեկ  տարվա գույքի, տեղական տուրքի  համար  ժամանակացույց  կազմեցինք, որովհետեւ համայնքն ունի տրանսպորտային  2 միջոց, որոնք սպասարկվում են գյուղապետարանի կողմից: Համայնքի հաշվին գյուղի ժողովրդին, ուսանողներին տեղափոխում ենք Երեւան եւ այնտեղից հետ բերում: Այդ անձիք շատ են օգնել մեզ գազալցում են կատարել իրենց հաշվին: Հաշվի առնելով այդ փաստը կազմել ենք ժամանակացույց: Չնայած օրենքը մնում է օրենք: Մինչեւ տարվա վերջ կփակեն”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ