29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամոթ բոլորիս, տղաները դեռ անօգնական են.Դավիթ Սանասարյանը շարունակում է հացադուլը

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը, ով արդեն 4-րդ օրն է հացադուլ է հայտարարել ԵԱՀԿ գրասենյակի դիմաց facebook-ի իր էջում գրառել է. ՛՛Ամոթ բոլորիս, տղաները դեռ անօգնական են, նրանց հարազատները կիսամահ վիճակում են, իսկ մենք խրախճանքների մեջ ենք. սիրտս ցավ է ապրում, երբ ֆեյսբուք եմ մտնում ու տեսնում եմ զվարթ երիտասարդություն, երբ լսում եմ, որ […]

”Դա նախագահի պատգամն էր Ալիևին”

‘’Ադրբեջանը հատուկ մարտավարություն ունի: Իրեն թվում է, թե հատուկ ռազմավարությամբ իր օգուտը ունի, բայց դա այդպես չէ: Ամբողջ ուժերը նավթադոլարների վրա է, իրենց կաշառքի ու կաշառակերության վրա է: Չեզոք գոտում հայկական ուղղաթիռը խփելու իրավունք նրանք չունեին’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը: Դավոյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը իր նախագահով հանդերձ, այնքան անպարկեշտ են դարձել, որ […]

Թուրք ռեժիսորի` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայի 100 կինոթատրոններում

Թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի` Հայոց ցեղասպանության մասին պատմող ՛՛Վերք՛՛ ֆիլմը մեկ ամիս շարունակ ցուցադրվել է Գերմանիայի գրեթե 100 կինոթատրոններում: Թուրքական ՛՛Հաբերարթբիր՛՛ լրատվակայքի տեղեկացմամբ` ֆիլմը դիտել է ընդհանուր առմամբ մոտավորապես 85.000 մարդ, գրում է Ermenihaber.am-ը: Մինչդեռ  ֆիլմի ցուցադրման կազմակերպիչներն ավելի մեծ ակնկալիքներ են ունեցել կինոդիտողների քանակի առումով: Ֆիլմի սակավադիտելության պատճառը համարվում է Գերմանիայի հասարակության հիմնական […]

Խղճում եմ ու ցավում Պետրոս Ղազարյանի համար. Կարեն Ավագյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը facebook-ի իր էջում գրառել է. ”Պետրոս Ղազարյանը երեկ որոշել էր անդրադառնալ քաղաքական կոռուպցիային (արդեն խնդալու է): Հետաքրքիր է, որ այդ մասին խոսում է քաղաքական առուծախի, քաղաքական հովանավորչության ու քաղաքական կոռուպցիայի ինստիտուցիոնալիզացիայի խոսնակը ։ Իրականում ՛՛պաժառը՛՛ ոչ թե Մարզահամերգային համալիրում էր, այլ որոշ […]

Երևանը պատրաստվում է ձմեռվա

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պետերը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներըը, կենսապահովման ոլորտի կառույցների ներկայացուցիչները, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտի ղեկավարները, ինչպես նաև  ՀՀ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարը: Մայրաքաղաքի վարչական շրջանների […]

՛՛Շոու մի սարքեք՛՛ /վիդեո/

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը ֆեյսբուքյան հանրագրի միջոցով դիմել է հասարակությանը՝ կոչ անելով փոխադարձ հարգանք ցուցաբերել ոստիկանության նկատմամբ: Քաղաքացի-ոստիկանություն կապի ամրապնդումը, փոխվստահության ձևավորումը ՀՀ ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում է: Ճանապարհային ոստիկանությունը համակարգի այն օղակներից է, որն ամենաշատն է շփվում հասարակության տարբեր շերտերի հետ: Հետևաբար, պատասխանատվությունը գիտակցում է ՃՈ յուրաքանչյուր աշխատակից: […]

”Համահայկական խնդիրների լուծման բանալին հզոր Հայաստան ունենալն է”. Էդմոն Մարուքյան

Եվրախորհրդի Բուդապեշտի երիտասարդական կենտրոնում շարունակվում է Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի նախաձեռնությամբ և Եվրախորհրդի աջակցությամբ ”Y-work for Peace” համահայկական երիտասարդական ուսուցողական ծրագիրը: Այսօր երիտասարդները ծանոթացան հակամարտության կառավարման և խաղաղության հաստատման գործընթացներին : ՀՀ Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանգամանալից ներկայացրեց տարածաշրջանում ընթացող հակամարտային խնդիրները, Հայաստանում և Հայաստանից դուրս ընթացող գործընթացները : Պարոն Մարուքյանը սփյուռքահայ երիտասարդությանը  դիմեց կոչով, կիսվելով իր […]

՛՛ՀՀՇ-ի Գևորիկի՛՛ Մանվելն ու Սեյրանը. Ժողովուրդ

՛՛ՀՀՇ-ի Գևորիկի՛՛ կինը, ՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով, զույգ որդի է ունեցել: Նա որդիներից մեկի անունը դրել է Սեյրան, մյուսինը` Մանվել: Մեր տեղեկություններով՝ հայրիկն իր որդիներին անվանակոչել է՝ ի պատիվ հանրահայտ գեներալ Սեյրանի և զորավար Մանվելի: ՛՛ՀՀՇ-ի Գևորիկը՛՛, ով վաղուց արդեն ՀՀԿ-ինն է, նախկինից միայն անունն է մնացել, թերևս հույս ունի, որ իր որդիների անվանակից գեներալներն իրենց խնամակալության […]

Նոտարներն ու մսավաճառությունը. օրվա կադր /վիդեո/

Կոտայքի մարզկենտրոն Հրազդանի հենց կենտրոնում տեղակայված է “Հրազդան” նոտարական տարածքի գրասենյակը: Սակայն հետեւելով այդ ցուցանակին, պարզվում է որ ոչ թե նոտարական տարածք ես մտնում, այլ մսամթերքի խանութ: Նոտարական գրասենյակի մուտքը հետնամասից է… Եզրակացությունը թողնում ենք ընթերցողին: 

Մեծերը Աստծո մասին…

՛՛Պետք է Աստծուց հաջողություն խնդրել հավատի և գործերի մեջ, քանզի հավատը, հույսը և սերն Աստծո շնորհներն են, ինչպես և խոհեմությունն ու արդարամտությունը՝ ամեն ինչում: Այս ամենն Աստծո պարգևներն են , որոնք ում կամենում՝ տալիս է, և ովքեր խնդրում են , ստանում են: Աստվածային առաքինությունների մասին է ասված . ՛՛ Եթե մեկը հաց խնդրի հորից , […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի