26 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Կաթնախարնուրդ թե՞ մայրական կաթ

՛՛World Vision՛՛   Հայաստանի   ՝ ՛՛Երեխաների առողջությունն առաջնային է՛՛  քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանը  այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի  ակումբում՝ ողջունելով ՛՛Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մակական սննդի շրջանառության մասին՛՛  օրենքի ընդունումը, ասաց, որ սա մեծ առաջընթաց է ոլորտում: Խոսելով կազմակերպության անունից, Ղարախանյանն ասաց, որ իրենք օրենքի քարոզարշավը վաղուց են կատարում:

՛՛Քանի որ ՛՛World Vision՛՛ կազմակերպությունը երեխայակենտրոն կազմակերպություն է, իսկ երեխաների առողջության քարոզարշավն ուղղված է այն միջոցառումներին, որոնք կնպաստեն մանկական մահացության դեպքերի  կրճատմանը, իսկ քանի որ ապացուցված է, որ կրծքով սնուցումը մինչև վեց ամսեկան երեխաների համար լավագույնն է և շատ դեպքերում նվազեցնում է մահացության հավանականությունը, կազմակերպությունը արդեն երկար ժամանակ քարոզում է օրենքի ընդունումը:

 Ղարախանյանի համոզմամբ` օրինագիծը երկու կարևոր խնդիր է լուծում.՛՛Մեկը` կրծքով սնուցման խրախուսում, այսինքն` կարգավորում է այն միջավայրը, որում գտնվում է կերակրող կինը, սկսած` ծննդատնից, մինչև ընտանիք, գործատու, ստեղծել այն միջավայրը, որը հնարավորություն կտա մայրերին շարունակել կրծքով սնուցումը: Իսկ երկրորդ հարցը, որը կարգավորվում է օրենքով, կաթնախառնուրդների օգտագործման վերահսկողությունն է: Մասնավորապես` որպեսզի կաթնախառնուրդները չխրախուսվեն բժիշկների կողմից՛՛,-նշեց Ղարախանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ