20 Հունիսի, Saturday, 2026
KFC

Կրծքով կերակրելն ու օրենքը/վիդեո/

Մանկական սննդի գովազդի հետ կապված վերջին մեկ տարում համեմատաբար շատ խախտումներ են եղել: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՛՛Վստահություն՛՛ առողջապահական ՀԿ նախագահ Սուսաննա Հարությունյանը: Հարությունյանը անդրադարձավ ՛՛Երեխաների կրծքով կերակրման խրախուսման և մակական սննդի շրջանառության մասին՛՛ օրենքի նախագծին և նշեց, որ այն գրվել է 2011թվականին:

՛՛Մինչ այդ 2005թ. եղել է մեկ այլ նախագիծ: Ցավում եմ, որ ուշացումով ընդունվեց այս նախագիծը, բայց ուրախ եմ, որ վերջապես օրենքը կգործի: Շատ կարևոր է այս օրենքը մեր երեխաների և մայրերի առողջապահության համար՛՛,-ասաց Հարությունյանը:

Ինչ վերաբերվում է մանկական սննդի հետ կապված մոնիտորինգին ,ապա ՛՛Վստահություն՛՛-ը  այն կատարել է 1997 թվականից սկսած՝կատարվել է  մոնիտորինգ յուրաքանչյուր երկու տարին մեկ: Կազմակերպությունը իր գործնեության ընթացքում նպաստել է խախտումների ծավալի պակասին:

Առանձնահատուկ խախտումների ցանկում առանձնանում են՝ հատկապես պիտակեների վրայի  խախտումները:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ