29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրք նախարարը խոստանում է 2015թ-ին ավարտին հասցնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը ավարտին կհասցվի 2015 թվականի վերջին: Թուրքական «Հաբեր քըթա» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարար Լյութֆի Էլվանը մեջլիսում  բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորների հարցերին պատասխանելիս, գրում է Ermenihaber.am-ը: Նախարարը հայտնել է, որ երկաթգծի կառուցման աշխատանքների համար ծախսվել է 440 միլիոն դոլար, երկաթգծի 83 տոկոսն արդեն պատրաստ է: «Այս նախագիծը […]

Ադրբեջանը փորձում է խարխլել. ՀՀԿ պատգամավոր

Ազգային ժողովի  պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում է հնարավոր հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչը սակայն Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով փորձ է անում խարխլել: “Վերջին ցավալի դեպքը որոշ իմաստով ստվերում է բանակցային գործընթացը, բայց այնուամենայնիվ մենք շատ լավ հասկանում ենք, որ սա այն ձեւաչափն է, […]

Դաժան ծեծի են ենթարկել գիշերային ակումբի հաճախորդներին /վիդեո/

Ռուսաստանի Իվանովոյի շրջանում մի խումբ զինված անհայտ անձինք՝ դիմակներով, հարձակվել են տեղի գիշերային ակումբներից մեկի վրա եւ ծեծի ենթարկել ակումբի հաճախորդներին: Միջադեպը ֆիքսել է ակումբի տեսախցիկը: Հանցավոր խումբը այնքան անակնկալ է լքել ակումբը, որքան ներխուժել էր, գրում է LifeNews-ը:   Նախնական տեղեկություններով՝ հարձակվողները ՛՛ՕՄՕՆ՛՛-ի աշխատակիցներն են եղել: Թերեւս դա է պատճառը, որ դեպքի առթիվ քրեական […]

Ինչ եղանակ է սպասվում

Նոյեմբերի 20-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն: Նոյեմբերի 22-24-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` հարավ-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-24-ին գիշերը կնվազի 2-4, ցերեկը՝ 4-6 աստիճանով:

6 օրվա ընթացքում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

Ս.թ. նոյեմբերի 13-ից մինչև 19-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ, որից երկուսը` 3 և 3-4 բալ ուժգնությամբ Ադրբեջանում և Ադրբեջան-Ռուսաստան-Վրաստան սահմանային գոտում` Զաքաթալա քաղաքից 18 կմ դեպի արևմուտք և 21 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Նոյեմբերի 15-ին 3 բալ […]

Աշխարհին շոկոլադի մեծ պակաս է սպառնում

Ամբողջ աշխարհում հայտնի երկու խոշորագույն շոկոլադ արտադրողները նշում են, որ աշխարհին շոկոլադի մեծ պակաս է սպառնում, քանի որ մարդիկ ավելի շատ կակաո են օգտագործում, քան ֆերմերները հասցնում են արտադրել, գրում է TIME-ը: Շոկոլադ արտադրող Mars ընկերությունն ու Շվեյցարիայի ՛՛Barry Callebaut՛՛-ը ասում են, որ մինչեւ 2020 թվականը շոկոլադի պահանջարկը կարող է բերել մոտ մեկ միլիոն տոննա […]

Ի՞նչ միս է օգտագործվում մսամթերքի արտադրության մեջ

Հայաստանում մսամթերքի շուկայի վերաբերյալ  ամենատարբեր լուրեր են շրջանառվում: Ի՞նչ որակի միս է այսօր օգտագործվում Հայաստանում, հատկապես  երշիկեղենի  արտադրության մեջ: ‘’Սպառողների ազգային ասոցիացիայի’’  նախագահ Մելիտա Հակոբյանը հավատացնում է, որ հայ սպառողը անհանգստանալու պատճառ չունի: ’’ Այդ լուրերը` մսի շուկայի մասին, հասարակությանը սարսափեցրել են: Այդպիսի բան չկա Հայաստանում: Մենք բավականին լավ ուսումնասիրել ենք շուկան և կան շատ ու շատ լավ […]

՛՛Հաճախորդների՛՛ ինստիտուտ` ՛՛հացի խնդրի՛՛ համար

Քաղաքական դաշտը, որպես առողջ և գործող օրգանիզմ, կատարյալ է, երբ այնտեղ առկա են և գործունեություն են ծավալում քաղաքականությունն ավելի պլյուրալիստական դարձնող ինստիտուտները՝ կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, շարժումները, նաև ԶԼՄ-ը: Սրանք հանդիսանում են դեմոկրատական և բաց հասարկության կայացմանը նպաստող հիմնական նախապայմանները: ՀՀ քաղաքական դաշտը, որպես այդպիսին, ունի իր սպեցիֆիկությունը (ինչո՞ւ չէ, հենց թերությունը): Հայաստանն ունի անցումային երկրին […]

Մերոնք դիտավորյալ չեն գնում մեր դիակները վերցնելու …

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը գտնում է, որ ”հայերը միշտ պետք է պատրաստ լինեն թուրքերի ագրեսիային”: Շահումյանը ՛՛թուրք՛՛ բառը հատուկ է շեշտում, որովհետև չի կարող տարբերակել թուրքին և ադրբեջանցուն:  ’’ Մենք պետք է պատրաստ լինեինք Ադրբեջանի այդ քայլին: Մենք նրանցից ուրիշ բան չպետք է սպասեինք, ինչ է մեզ աղուհացով պետք է դիմավորեին’’,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց գեղանկարիչը՝ անդրադառնալով […]

Ավտովթար ՛՛Ջրաշխարհի՛՛ մոտ. կան տուժածներ

Նոյեմբերի 20-ին, ժամը 02.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ ”Ջրաշխարհ”-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են ”Սուիթ Վեյ” տաքսի ծառայությանը պատկանող ”Սամանդ” մակնիշի 13UO964 (վարորդ՝ Է. Շ., ծնվ. 1963թ.) և ”Օպել” մակնիշի 14PP914 պետհամարանիշներով (վարորդ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի