29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին մեկնելու է Թուրքիա: Նա  իր թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին համանախագահելու է «Թուրքիա-Ռուսաստան բարձրաստիճան համագործակցության խորհրդի» նիստը, գրում է Ermenihaber.am-ը՝ ՛՛Աքշամ՛՛-ին հղումով: Ռուսական պատվիրակության կազմում Պուտինին կուղեկցեն 10 ռուս նախարարներ: Աղբյուրի հաղորդմամբ՝ բանակցությունների ընթացքում նախատեսվում է ճանապարհներ գտնել 2 երկրների միջև առկա ապրանքաշրջանառության ծավալը ներկա 30 մլրդ դոլարց 2020-ին 100 մլրդ-ի հասցնելու համար: Բացի այդ նախատեսվում են բանակցություններ թուրքական մրգերի ու բանջարեղենների՝ ռուսական շուկա արտահանման ծավալների մեծացման շուրջ, ինչը պետք լուծի վերջին իրադարձությունների հետ կապված ռուսական շուկայում առաջացած պակասորդի հարցը: Հաղորդվում է, որ բանակցություններով նախատեսվում է արագացնել նաև ռուսական ընկերությունների կողմից Թուրքիայում կառուցվող ատոմակայանների շինարարական աշխատանքները: Ermenihaber.am  

Երիտասարդն իր 8 ընկերուհիներին ՁԻԱՀ-ով է վարակել

Ռումինացի 25-ամյա ՛՛սիրառատ՛՛ երիտասարդը իր 8 ընկերուհիներին ՁԻԱՀ-ով է վարակել, ինչից հետո մահացել է: Կանայք իրենց հիվանդության մասին իմացել են նրա մահվանից հետո: Ինչպես պարզվել է, Դանիել Դեկուն մի քանի տարի է՝ տառապել է ՁԻԱՀ-ից, հաղորդում է vesti.ru-ն: Ամեն ինչ պարզվել է տղայի թաղման ժամանակ: Բոլոր 8 կանայք եկել են թաղման եւ երբ այնտեղ իմացել […]

Հորմոններով աճեցված բդեր և հավեր…/վիդեո/

Հայաստանում գործածվող կաթնամթերքի 90-95 տոկոսը տեղական արտադրության է, միայն 5 տոկոսն է ներկրվում, այն էլ հիմնականում չոր կամ խտացրած կաթի տեսքով: Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց՛՛Սպառողների ազգային ասոցիացիայի՛՛ փոխնախագահ, մոնիթորինգի եւ մարքեթինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը: Նա մասնավորապես կարևորեց արտադրանքի մակնշման հարցը, նշելով, որ պարտադիր է մակնշման մեջ շեշտելը՝  արտադրանքը չոր թե՞ անարատ կաթից է: […]

ՃՈ-ի կողմից բոլոր նշանները տեղադրված են. Ա. Արշակյանը՝ Շիրակի ողբերգական դեպքի մասին

Այս տարվա 10 աիսների ընթացքում Երևանում արձանագրվել է 1137 ՃՏՊ, նախորդ տարվա համեմատ մահվան ելքով վթարների թիվը նվազել է մեկով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ճանապարհայինոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը:  Ինչ վերաբերում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալներին, որ Հայաստանը Եվրոպայում երկրորդ տեղն է զբաղեցնում մահվան ելքով ՃՏՊ-ների քանակով, […]

Գյումրեցի ուսանողները` անօթևան ընտանիքներին

Ինչպես արդեն նշել ենք, «Շիրակ կենտրոնի» ամենամյա՝ «Ջերմություն վագոն-տնակներումպատսպարված ընտանիքներին» բարեգործական ձեռնարկը, աննախադեպ արձագանք է գտել: Ակցիային միացել են մի շարք անհատ բարերարներ, կազմակերպություններ և այլկառույցներ:«Շիրակ կենտրոնը» ձեռք բերված զգալի քանակությամբ վառելափայտը կտրելու,ջարդելու, պարկերը լցնելու և կարիքի մեջ գտնվող մեր համաքաղաքացիներին բաժանելուգործում աջակցության ակնկալիքով, օրերս դիմեց գյումրեցի ուսանողներին: Արձագանքըչուշացավ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի միխումբ ուսանողներ միացան «Շիրակ կենտրոնի»՝ ամենամյա բարեգործական ձեռնարկին:  Ներկայացնում ենք համատեղ ձեռնարկի մասին պատմող լուսանկարային ռեպորտաժը:

Եղբայրը սպանել է կրտսեր քրոջը

Չեչնիայում 30-ամյա տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ով մեղադրվում է քրոջ սպանության մեջ: Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը կարծել է, որ կրտսեր քույրը ՛՛խայտառակում է ընտանիքի պատիվը՛՛: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին, տղամարդը ծանր իրով հարվածել է 27-ամյա քրոջ գլխին ու սպանել նրան, հաղորդում է Кавказский узел-ը: Սպանելուց հետո հանցագործը թաքցրել է քրոջ դին եւ […]

Օլիգարխը երբեք թույլ չի տա բարգավաճում

՛՛… շեշտում եմ, որ հենց քաղաքականացվածությունն է, որ մեր ժողովրդին տանում է դեպի հանցավոր անտարբերության եւ պասսիվության: Ասեմ ինչու: Իմ կարծիքով քաղաքականացված մասսաների հիմնական կորիզը կուսակցականեներն են եւ այդ պատճառով է, որ նրանք զսպված են ու գործում են, հիմնականում, իրենց կուսակցական վերին էշելոնների ու լիդերների հրահանգներին համապատասխան… Երբ հայտնվում են կերակրատաշտի մոտ կամ մի քանի […]

Մանկական սրճարանում փուչիկների պայթյունից երեխաներ են տուժել

Նոյեմբերի 19-ին երեկոյան Երևանի ՛Չաո Բամբինո՛՛ մանկական սրճարանում փուչիկների պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երեխաներ են վիրավորվել։ Ըստ մասնակիցների՝ դեպքը տեղի է ունեցել ծննդյան տորթի կտրման արարողության ժամանակ: Պայթել են սրահի փուչիկները փուչիկները, երեխա հոսպիտալացվել է:  Երեխաներից մեկը՝ 10 տարեկան, ստացել է առաջին-երկրորդ կարգի այրվածք, մյուս երկուսը՝ 5-ական տարեկան, վնասվածքներ դեմքի և վզի հատվածում։ […]

Սա նշանակում էր՝ Ադրբեջանը պետք է մի բան աներ /վիդեո/

՛՛Նախ սկզբից պետք է մեր մեղքերը արձանագրենք, որովհետև չեմ կարծում, որ կարելի էր բաժանման գծին շատ մոտ լինելը հնարավորություն տալ թշնամուն, որ ուղղաթիռ խոցի: Այստեղ նաև մեր պաշտպանության մեղքը կա: Ի վերջո,  մենք գիտեինք, որ  համարյա ամեն օր շփման գծում դիպուկահարները կրակում են, պատահում է զոհ ենք ունենում: Բա ի՞նչու պետք է չկրակեին ուղղաթիռին՛՛,-այսօր լրագրողների […]

ՀԱԷԿ-ը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Նոյեմբերի 18-ին, ժամը 22.00-ին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին: Հիշեցնենք, ԱԷԿ-ը վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար՝ էներգաարտադրության ցանցից դուրս էր բերվել սեպտեմբերի 27-ի գիշերը : ՀԱԷԿ-ից տեղեկացնում են, որ ամբողջությամբ ներդրվել են անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսված միջոցառումները: Իրականացվել են նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի