24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կոնսերվատիվ հեղափոխություն

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը բարձրաձայն խորհրդածել է ֆեյսբուքյան հանրագրում.

“Այսպիսին եղել ենք, այսպիսին էլ կմնանք …- հոռետեսական այս մտքին կարելի է հանդիպել ամեն քայլափոխի: Մինչդեռ պատմական փաստերն այլ պատկեր են ներկայացնում. մեր ազգի գոյության շրջանի մեծ մասում եղել ենք կազմակերպված, օրինապաշտ, հզոր ու նաեւ աշխարհակալ: Շումերական էպոսում հայերի երկիրը անվանվում է աստվածային օրենքների երկիր, Օվիդիոսը մեր ցեղի ուժը խորհրդանշել է վագրով, իսկ ըստ անգլիացի պատմագիր Ֆինլեյնի Բյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ էր ազնվականության եւ քաջարիության:

“Երանի նրան, որ հայոց գնդի տերն է. այդպիսի տիրասեր եւ միաբան ու միամիտք զորաց, որոնց գնդից ու նշաններից հուր ու բոց կելներ”,- սա էլ Շապուհի խոսքն է:

 Դարեր շարունակ հայերը եղել են տարածաշրջանի, ինչու՞ ոչ` նաեւ աշխարհի հզորների թվում: Ապացուցված է, որ արշավանքների եւ զինական տեղաշարժերի արդյունքում հայերը դարձել են նախահայրերը մի շարք, այդ թվում նաեւ ներկայիս եվրոպական, ժողովուրդների:

Բայց միայն ռազմարվեստում չէ, որ մեր նախնիները դրսեւորել են իրենց գերազանցությունը: Նրանք դեռեւս մ.թ.ա. երկրորդ հազարամյակում ստեղծել էին ոգեղեն արժեքներով ապրող հանրություն, որի մեջ ձեւավորվել էին հասարակական երեք շերտեր՝ գերիշխող քրմական դասը, զինվորականները եւ ռամիկները:

Քրմական դասը պատասխանատու էր երկրում տիրող ներքին իրավիճակի համար, իրականացնում էր արդարադատություն եւ, ի տարբերություն այլ ժողովուրդների, մեր պատմության այդ հատվածy չի հիշում՚ սոցիալական պայքարի որեւէ դեպք:

Մեր նախնիներն առաջիններից էին, որ համակարգված պատկերացումներ ունեին Տիեզերքի մասին, նրանք աշխարհին տվել են մշակույթ, արհեստներ, հայտնագործություններ հողի, մետաղի մշակության եւ այլ ոլորտներում: Բերենք օտարների կողմից արձանագրված մի քանի օրինակներ:

Գիտնական Յոզեֆ Ստրջիգվսկին իր ՙՀայ ճարտարապետությունը եւ Եվրոպան՚ աշխատության մեջ (1918թ.) հայ եկեղեցական ճարտարապետությունը համարել է մայրը, բուն իսկ նախատիպարը Պոլսի Սուրբ Սոֆիայի, Աախենի, Քյոլնի հռչակավոր մայր տաճարների: Նա գտնում էր, որ Եվրոպայի արվեստը Արեւելքից եւ առաջին հերթին Հայաստանից է գալիս:

Գերմանացի Գերհարդ Քլինգեն դեռ հարյուր տարի առաջ է վկայել, որ հայերն են հայտնագործել թուլիում արծաթը, հայտնաբերել պողպատը, աջակցել եւ կրթել իրենց շրջապատող հարեւաններին:
Իսկ ի՞նչ կատարվեց մեզ հետ … Կոնսերվատիվ հեղափոխություն “:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ