02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊՆ-ը կապվել է գյումրեցի ծանրամարտիկի ընտանիքի հետ. պարզաբանում

Henaran.am-ը,  երեկ անդրադարձել էր մի ցավալի պատության: Գյումրեցի ծանրամարտիկ Վաղարշակ Ղևոնդյանը գամված է  անկողնուն՝ առողջական լուրջ խնդրի պատճառով: Վաղարշակի առողջությունը կտրուկ վատացել էր երեք ամիս և մեկ օր ծառայությունից հետո: ՊՆ լրատվության վարչությունից այսօր արձագանքեցին մեր տեղադրած հրապարակմանը:

Լրատվամիջոցներում օրերս առաջին խմբի հաշմանդամ Վաղարշակ Վիգենի Ղևոնդյանի մասին տարածված տեղեկատվությունից հետո ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների կողմից ուսումնասիրվել են Վ.Ղևոնդյանի հիվանդության և նախկինում ստացած բուժման հետ կապված բոլոր արխիվային փաստաթղթերը:

Համաձայն ստացված բժշկական եզրակացությունների և խորհրդատվությունների արդյունքների՝ Վ.Ղևոնդյանի մոտ առկա առողջական վիճակը պայմանավորված է ոչ թե հենաշարժիչ համակարգի հիվանդությամբ, ինչի մասին հրապարակվում է մի շարք լրատվամիջոցներով, այլ տորսիոն դիստոնիայով, որը զարգացել է մեկ այլ՝ ՛՛Անձի շիզոիդ խանգարում, դեկոմպենսացիա՛՛ հիվանդության արդյունքում /համաձայն՝ Երևանի կայազորային հոսպիտալում բուժման էպիկրիզի/:

Լիովին կիսելով Վ.Ղևոնդյանի ծնողների ցավն ու մտահոգությունը և ըմբռնումով մոտենալով նրանց կողմից որդուն օր առաջ ապաքինված տեսնելու համար ելքերի փնտրմանը՝ տեղեկացնում ենք, որ մեր ներկայացուցիչները կապ են հաստատել նրա ընտանիքի անդամների հետ, ներկայումս էլ քննարկվում են հետազոտման և հնարավոր բուժման քայլերը:

Չցանկանալով հերթական անգամ մարդկանց ցավին տալ միտումնավոր հնչեղություն՝ խնդրում ենք զերծ մնալ չհիմնավորված հրապարակումներից և նման դեպքերը չշահարկել ոչ հումանիստական ու շահադիտական նկատառումներով:

Հարգանքով` ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն և Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ