24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ են թաքցնում /վիդեո/

Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին զուգահեռ հակառակորդը ուժեղացնում է ճնշումը սահմանին: Պարբերաբար խախտելով հրադադարի ռեժիմը՝ երկուստեք լինում են զոհեր և վիրավորներ: Փաստացի պատերազմը կարո՞ղ է վերաճել հայտարարված պատերազմի, հարցի շուրջ զրուցեցինք ՛՛Արծիվ մահապարտներ՛՛ ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի հետ: ՛՛Զոհերը, որտեղ որ եղել են՝ դրանք ամենաուժեղ զորամասերն են՛՛,-նշեց գեներալ-մայորը հավելելով, որ զոհերը չի կարելի քանակով հաշվել: […]

Ընդունել է Ռումինիայի դեսպանին

Ս.թ. փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռումինիայի հետ պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Լուծումներ են փնտրում /վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը չի կարծում, որ կառավարությունը կհամաձայնի ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքում շեմի չափը փոփոխության ենթարկել: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Կամավորության անցնելու վերաբերյալ պատգամավորը չի բացառում, որ կառավարությունը զիջման կգնա: ՛՛Դե որ հետաձգել են, դա նշանակում է՝ լուծումներ են փնտրում, բայց թե լուծման խորությունը, լայնությունն ինչպիսին է, դեռ վաղ […]

Շնորհակալություն Հովիկ Աբրահամյանին

Հովիկ Աբրահամյանն ընդունել է տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներինՎարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացածի համաձայն ընդունել է տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին: Վարչապետը նշել է, որ ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած  խորհրդակցության արդյունքում որոշվել է հետաձգել “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչեւ հուլիսի 1-ը: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառավարությունը քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ շահագրգիռ […]

Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ Տեղեկացնում եմ, որ իմ առողջական վիճակը բավարար է, սակայն ապաքինվելու նպատակով ևս մի քանի օր ստիպված եմ տանը մնալ: Շաբաթվա երկրորդ կեսին արդեն կաշխատեմ սովորական ռեժիմով և կշփվեմ ԶԼՄ-ների հետ: Շնորհակալ եմ այս օրերին մեզ ցուցաբերած բարոյական աջակցության համար, ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է Ժիրայր Սեֆիլյանը:  Հիշեցնենք, հունվարի 31-ին “100-ամյակը առանց ռեժիմի” շարժումը ԼՂՀ […]

Կա նախագահի հանձնարարականը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, փետրվարի 2-ին, խոստմանը համաձայն, հանդիպել է “Նաիրիտ գործարան” ՓԲԸ աշխատակիցների հետ: Նախարարը ներկայացրել է աշխատավարձերի վճարման ու  պարտքի մարման  վերաբերյալ տեղեկատվությունն ու խնդրի լուծման համար իրականացվող քայլերը: Նա  նշել է, որ ԱՊՀ Միջպետական Բանկի հետ շարունակվում են աշխատանքները “Նաիրիտ” գործարանի գույքը գրավից հանելու համար, որից հետո, հետագա […]

Պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության հարցեր

Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պատվիրակությանը` բրիգադի գեներալ ՄքՆիլիի գլխավորությամբ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը երկուստեք կարևորել են համագործակցության զարգացման դինամիկայի պահպանումը և համագործակցության նոր ոլորտների նախաձեռնումը:

Տղաների ճնշող գերակշռություն

Հունվարի 23-ից 29-ն ընկած ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 36758 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երեւանի  քաղաքապետարանի “Շտապբուժօգնություն” ծառայությունն արձանագրել է 4425 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 886 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները եւ տարաբնույթ վնասվածքները:  Հունվարի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 419 երեխա` 226 տղա եւ 193 աղջիկ:

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության եվրոպական գործընկերության օպերատիվ խմբի ղեկավարի այցը Հայաստան

Փետրվարի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունեց այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ Եվրոպական հրամանատարության եվրոպական գործընկերության օպերատիվ խմբի ղեկավար, բրիգադի գեներալ Քեվին Մըքնիլիին: Քննարկվեցին հայ-ամերիկյան ռազմական համագործակցության հեռանկարները, խաղաղապահության կարողությունների զարգացման ոլորտներում և ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող ծրագրերը: Եկուստեք կարևորվեց փոխգործակցության հետագա խորացումը երկկողմ և բազմակողմ հարթություններում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի