19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինացիները “ռուս երեխայի” են ուտում /վիդեո/

Համացանցում շոկային տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, որ Ամանորից առաջ Կիեւի ակումբներից մեկում հավաքված ուկրաինացիները «ռուս երեխայի կերպարով» պատրաստված տորթ են կտրատում եւ ուտում: Տեսանյութում երեւում է, որ երբ տորթը կտրատում են, կողքից նման արտահայտություններ են հնչում` «ինձ ոտքը», «ինձ թեւը», «Ինձ տակդիրը»: Ուկրաինացիների այս սարսափելի խրախճանքը համացանցում որակել են իբրեւ «Սատանայի իսկական պարահանդես»: […]

Է՛ս ինչ մարդիկ եք, տո՛. ցնցող իրականություն /վիդեո/

Չցանկանալով վիրավորել պարկեշտ ու հաճախ նաև համբերատար վարորդներին, նշեմ որ կա վարորդների մի կատեգորիա, որոնք պարզապես սղոցում են խեղճ ուղևորների նյարդերը: Օրվա ողջ ծանրությունը իր մեջ կուտակած հայ մարդուն, շատ հաճախ բաժին է հասնում, բավական չէ  լեփ-լեցուն երթուղային, դրան էլ գումարվում է ցինիկ ու շաղակրատ վարորդի պահվածքը: Նմանօրինակ մի միջադեպի հանդիպեցի օրերս: Խանջյան փողոցից բարձրացա […]

Մի շարք մութ հարցեր /վիդեո/

՛՛Ինձ համար բավական մութ հարցեր կան մինչև հիմա, բացահայտում են, չեն բավահայտում, ճշտվում են որոշ հարցեր հօգուտ այդ տականքի, բայց մութ հարցեր են մնում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը՝ խոսելով Գյումրիում ոճրագործության հեղինակ Վալերի Պերմյակովի ցուցմունքների մասին: Նախ ըստ Գալոյանի՝ աբսուրդ է, որ ռազմական բազայում գտնվող զինվորը, որի մոտ կար լիցքավորված մեկ ավտոմատ […]

Ներքաղաքական համատեքստում կատարվածն օգտագործելն ուղղակի անարգանք է զոհերի արյան նկատմամբ. Արմեն Աշոտյան

Հայաստանում չեք գտնի քաղաքացի, ով ցնցված չէ այդ դեպքով, վրդովված  չէ,  չեք գտնի քաղաքացի, ով չի ուզում, որ այդ ստահակը դատապարտվի Հայաստանում: Բայց խնդիրը պետք է նայել իրավական համատեքստում: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գյումրիում ռուս զինվորականի կողմից ընտանիքի սպանության դեպքին ասաց  ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝  Նախարարը չհամաձայնվեց լրագրողների այն տեսակետին, որ արդյոք Հայաստանում […]

Գյումրիում 6 հոգու սպանության մեջ կասկածվող զինծառայողի հայրը նրան “տնական տղա է” անվանել /վիդեո/

Գյումրիում օրերս ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի հայրը` Պավել Պերմյակովը, ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում որդուն բնութագրել է իբրեւ “տնական տղա”: Նա ասել է, որ իրենք 6 երեխա ունեն, եւ Վալերին ամենափոքրն է, հետեւաբար` ամենասիրվածը: Զաբայկալյեի Բալեյ քաղաքում բնակվող Պերմյակովները վախեցել են, թե իրեն տղան ինչպես է ծառայելու բանակում, քանի որ […]

Պերմյակովին հայտնաբերելու գործողությունից դրվագներ /վիդեո/

Համացանցում հայտնված տեսանյութում ներկայացվում են Գյումրիում ոճրագործություն կատարածին՝ Վալերի Պերմյակովին հայտնաբերելու գործողություններից դրվագներ: Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվել են ընտանիքի 6 անդամների դիերը եւ 6 ամսական վիրավոր երեխան, ում տեղափոխել են հիվանդանոց:

՛՛Ու արդյոք սա մի խայծ չէր, որ Հայաստանում էլ կրքեր բորբոքեն, խառնեն իրար՛՛

Գյումրիի պահով շատ մտահոգ եմ:Շատ խեղճ ենք, դրանից եմ նեղվում:Ու դատն էլ, նախաքննությունն էլ կլինի էնպես, ինչպես մեծ եղբայրը կորոշի:Մի տեսակ ես ինձ վաղուց իմ տանը չեմ զգում: Ու արդյոք սա մի խայծ չէր, որ Հայաստանում էլ կրքեր բորբոքեն, խառնեն իրար ու մի ուրիշ սցենարով մայդան սարքեն գլխներիս:Ամեն դեպքում օդը չի հերիքում ու ասելիքս էլ մնում […]

Հրշեջների կարիքը չզգացվեց

Հունվարի 14-ին, ժամը 02.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ 8-րդ թաղամասի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ բնակչին 4-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների օգնության անհրաժեշտությունը վերացել է քանի որ քաղաքացի Ս. Ա.-ն (ծնվ. 1941թ) բնակարանում մահացել է:

Այդ դուք եք ահաբեկիչ. ԻԼԻՊ անդամի տեսաուղերձը /վիդեո/

Լրագրողները պարզել են, որ ահաբեկիչ Ամեդի Կուլիբալին, ով Փարիզում 4 հոգու սպանեց, մինչ  հրեական խանութի վրա հարձակումը տեսաուղերձ է հրապարակել, որում հայտնել է, որ ԻԼԻՊ տեռորիստական խմբավորման անդամ է,եւ մինչեւ վերջ կգնա` հանուն ահաբեկչության: «Այն, ինչ մենք անում ենք, օրինական է, քանի որ հենց այդպես է պետք: Այդ դուք եք ահաբեկիչներ, որ մարդկանց սպանում եք: Իսկ ես պաշտպանում եմ մեր մարդկանց իրավունքները»,- ասել է ահաբեկիչը: Հանցագործը Ֆրանսիան անվանել է ահաբեկիչ-պետություն, որը սպանում է  մահմեդականներին: Հետեւաբար, նրա կարծիքով, այս երկրի վրա յուրաքանչյուր հարձակում արդարացված է: Նա ասել է նաեւ, որ Կուաշի եղբայրները, ովքեր հարձակվել էին ֆրանսիական  երգիծական շաբաթաթերթի վրա,  իրենց անդամներն են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված