12 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտական հենակետում զինվոր է զոհվել

Փետրվարի 14-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արման Սերգեյի Օսիպյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ  ՊՆ  մամուլի […]

Խոստովանեց

Փետրվարի 12-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1973 թ. ծնված Մարգարիտ Ա.-ին: Նա խոստովանել է, որ հունվարի 30-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մովսես գյուղի տներից մեկում 1956 թ. ծնված Զոյա Ա.-ի գրպանից բացահայտ հափշտակել է դրամապանակը, այնտեղից վերցրել 15.000 դրամ և հեռացել: Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել: Կատարվում է հետաքննություն:

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ Նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի մասնակիցներին ուղղված բացման խոսքում Նախագահը նշել է. «Շուրջ քառորդ դար մեր պետությունն անցել է ժողովրդավարական ինստիտուտների կայացման բարդ ճանապարհ: Մեր պետականության կառուցումը խարսխված է եղել իրավունքի գերակայության, խոսքի ազատության, քաղաքական բազմակարծության և այլ […]

Թող զենք տան, ուրիշ ոչ մի բան /վիդեո/

՛՛Ամեն օր էլ մենք պատրաստ ենք պատերազմի՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Վազաշեն գյուղի հրամանատար Արշալույս Խաչատրյանը: Հրամանատարը պաշտպանության նախարարին մի խնդրանք ունի. ՛՛Խնդրում եմ մեզ զենք տան՝  ուրիշ ոչ մի բան՛՛,-ասաց հրամանատարը: Մանրամասները՝ տեսանյութում:

Սերգո Կարապետյանն այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով  մեկնել է Տավուշի մարզ, որտեղ մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին անցկացրել են  ընթացիկ տարվա գյուղատնտեսական ծրագրերի քննարկմանը նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա էին  նաև,  համայնքապետեր և ջրային ոլորտի և  այլ պատասխանատուներ: Ներկայացնելով մարզում գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր վիճակը, նախարարը նշել է, որ չնայած վերջին տարիներին մարզում գրանցված դրական միտումներին, […]

Երկար ճանապարհ դեպի խաղաղություն. մինսկյան հանդիպումը` ծաղրանկարի տեսքով /ֆոտո/

 “Նորմանդական քառյակի” ղեկավարները չքնեցին մի քանի օր, “դույլերով” սուրճ խմեցին, բայց ի վերջո հասան համաձայնության: Մինսկի բանակցությունները տեւեցին ռեկորդային` 16 ժամ, սակայն Ուկրաինայի համար կարեւոր արդյունք բերեցին` երկրների ղեկավարները հրադադարի շուրջ համաձայնության եկան: РИА Новости-ն ներկայացրել է Մինսկի հանդիպիպումը` ծաղրանկարի տեսքով:

՛՛Ցավ է այսօր տեսնելը հատկապես նորապսակ ընտանիքների քայքայումը՛՛

ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻՈՒՂԵՐՁԸ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ԵՎ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎՍիրելի՛ նորապսակներՏեառնընդառաջի և նորապսակների օրհնության օրվա առթիվ մեր հայրական սերն ու օրհնությունն ենք հղում ձեզ՝ մաղթելով բոլորիդ սեր, երջանկություն և ընտանեկան բարօրություն:Քրիստոնեության պաշտոնական ընդունումից շատ չէր անցել, երբ հեռավոր 4-րդ դարում Աշտիշատի եկեղեցական ժողովի կանոնական որոշումներում ամրագրվեցին այդ ժամանակների համար հույժ առաջադիմական և նորարարական […]

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ […]

Սեյրան Օհանյանը խրախուսել է

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է 2014թ. ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների ՛՛Տարվա լավագույն ուսուցիչ՛՛ մրցույթում հաղթող ճանաչված, ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գերմաներենի ուսուցչուհի Աստղիկ Հարությունյանին: Ուսուցչուհին նաև նույն մրցույթի ՛՛Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար՛՛ անվանակարգի հաղթողն է: Շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով բարեխիղճ աշխատանքի, բանակի կողքին լինելու և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի