24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն ուզում է ընդառաջ գնալ

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն արձագանքելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթին, ով նշել էր, որ կառավարությունը չի կարողանում ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքն ընդունել, ասաց. ՛՛Ոչ թե կառավարությունը չի կարողանում մեկ տարվա մեջ իր օրենքն ուժի մեջ մտցնել, այլ կառավարությունն ուզում է ընդառաջ գնալ ձեռնարկատերերին, բիզնեսմեններին, ուզում է՝ օրենքն ուժի մեջ մտնի բոլորի համար ընդունելի տարբերակով, […]

Հրդեհ գերեզմանատան մոտ

Փետրվարի 3-ին, ժամը 10.17-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի փողոցի 13-րդ նրբանցքի թիվ 6 տան տանիքում:Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.40-ին, մարվել՝ 11.00-ին: Այրվել է Հ. Հ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 25 ք.մ: 

Ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հարց է

՛՛Ես այն համարում եմ զուտ քաղաքական հարց, որովհետև ինչ է նշանակում, որ կառավարությունը մեկ տարի առաջ ընդունած օրենքը չի կարող գործողության մեջ դնել՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի վերաբերյալ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա կարծիքով` օրենքի ոչ հստակ լինելն ու անընդհատ ձգձգումը ազդում է նաև տնտեսվարող սուբյեկտների վրա, որովհետև օրենքը նրանց անորոշության […]

Դե լավ էլի

Չնայած 2014թ-ի  դեկտեմբերի 14-ին համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Սահակ Ալեքսանյանը, սակայն Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայք-էջում դեռ Քաղսիի նախկին գյուղապետի անուն-ազգանուն է: Ի դեպ, ավագանու անդամների ցանկում է Սահակ Ալեքսանյանի անունը, ով մինչեւ գյուղապետ ընտրվելը, մոտ մեկ տարի առաջ հրաժարվել էր ավագանու անդամի պարտականություններից: Հիշեցնենք, Քաղսիի ներկայիս գյուղապետը հեղինակություն համարվող “Վստրեչի Ապերի” ազգականն է: Հուսանք, […]

Ծիծեռնակաբերդի լուսանկարի հարցը տեղափոխվել է Թուրքիայի Խորհրդարան

Թուրքիայի արտգործնախարարության կողմից հրատարակված օրացույց-գրքույկում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի /Ծիծեռնակաբերդ/ լուսանկարի շուրջ ստեղծված աղմուկը շարունակվում է: Հարցն արդեն տեղափոխվել է երկրի գլխավոր օրենսդիր մարմին՝ Թուրքիայի ազգային մեծ ժողով /ԹԱՄԺ/, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:  Հարցը մեջլիսի օրակարգ է մտցրել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Օսման Քորություրքը: Ըստ թուրքական «Հաբերթուար» լրատվական կայքի՝ պատգամավորը գրավոր հարց […]

Մկան պոչից ենք բռնում

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի որոշ դրույթների կիրարկման հետաձգումը պայմանավորված էր ժողովրդի ճնշմամբ: ՛՛Այս ռեֆորմը նման միջավայրում իրականցելը հենց էն գլխից էլ ձախողված է: Ձեր վերջին երկու տարվա արած ռեֆորները դասվում են այս շարքին՝ տրանսպոտրի գին, նկարահանող սաքրեր, կարմիր գծեր, ՀԴՄ, Սահմանդրական բարեփոխումներ, կուտակային, դրանք […]

Շուշանիկին բերման ենթարկեցին “Զվարթնոց” օդանավակայանից

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ “Զվարթնոց” օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Շուշանիկ Դ.-ն, որը հունվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-308 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:    

Օրենքը պետք է, թեկուզ եթե ՛՛ցավացնում է՛՛

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով՝ երկրում շատ խնդիրներ կան, իշխանության, ընդդիմության նկատմամբ վստահության բացակայություն էլ կա, սակայն իշխանությունն իսկապես գնում է բարեփոխումների ճանապարհով: Այս մասին նա նշեց այսօր ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի վերաբերյալ: ՛՛Այսօր մեր երկիրը մի վիճակում է գտնվում, որ ուրիշ ճանապարհ չունենք: Միամիտ չենք հասկանում ենք, գնալու ենք այս ճանապարհով, որոշ […]

Ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար պետք է փաստաթղթերն անձամբ ներկայացնել ՀԵՀ-ին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում փոխհատուցում է Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Այգեպար, Այգեձոր, Բերքաբեր, Պառավաքար, Չորաթան, Վերին Կարմիրաղբյուր, Վայոց ձորի մարզի Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ, Խաչիկ սահմանամերձ համայնքներում բնակվող և պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող ուսանողների տվյալ կիսամյակի ուսման […]

՛՛Կառավարությունը փոխեց տրամադրությունը՛՛

՛՛Հնարավոր չէ երկրում ունենալ կայուն, դրական սպասումների տեր հասարակություն, եթե մենք անընդհատ փոփոխություններ ենք ունենում մեր տնտեսական կյանքում, օրենքներում՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի վերաբերյալ ելույթում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ՛՛Պատահական չէ, որ այս օրենքը տարակարծությունների առիթ դարձավ նաև այս դահլիճում՛՛,-նկատեց պատգամավորը: Ըստ Մինասյանի՝ օրենքի վերաբերյալ երեք սկզբունքային հարց կա, որոնք շուրջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի