17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Այդ ելույթը շանտաժ էր”

Ներքաղաքական իրավիճակին անդրադառնալով` այսօր ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ  իրավիճակը բավական լուրջ է, քանի որ երկրորդ քաղաքական ուժը, ըստ էության, ղեկավարում է մի մարդ, որն իր կողմից իրականացվող քայլերի ողջ գիտակցումը թողնում է կուսակցությունից դուրս:

“ՀՀԿ խորհրդի նիստում նախագայի ելույթը մտահոգության նպատակ ուներ: Երբ իրենց համաժողովում Ծառուկյանը հանդես եկավ հայտարարություններով, դրանք մեղմ ասած վիճահարույց էին։ Եթե իշխանությունները իրականացնեն քայլեր, որոնք իր գնահատմամբ լինեն ոչ ճիշտ, ապա ինքը փողոց կհանի հարյուր հազարավոր քաղաքացիների։ Սա հղի է մեր ազգային անվտանգությունը վտանգելու սպառնալիքով։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք մեր ազգային անվտանգությունը դնել այդպիսի հարվածի տակ։ Այդ ելույթը շանտաժ էր, շանտաժ պետություն, շանտաժ իշխանությունների և շանտաժ ազգային անվտանգության հասցեին: Մենք ունենք մի իրավիճակ, երբ երկրորդ քաղաքական ուժն ուլտիմատում է ներկայացնում իշխանություններին: Պարզապես այս ուլտիմատումն օրիգինալ է, քանի որ Գագիկ Ծառուկյանը չի ասում, թե որ տարբերակն է ճիշտ: Պատճառն այն է, որ այդ կուսակցության ղեկավարը չունի բավարար որակ, որպեսզի կարողանա ղեկավարել երկրորդ քաղաքական ուժը”,- ասել է բանախոսը:

Խոսելով ԲՀԿ-ի երեկվա նիստից` Գագիկ Մինասյանն ասել է, որ նիստին քննարկվեց այն, ինչի մասին Ծառուկյանը հայտարարել էր խորհրդաժողովի ժամանակ` սկսել հանրահավաքներ, ցույցեր, այսինքն՝ անհնազանդության կոչեր:

“Սա անթույլատրելի է, հատկապես այն երկրի  համար, որը գտնվում է չհայտարարված պատերազմի մեջ”,- ասել է պատգամավորը:

Գագիկ Մինասյանը նաեւ նշել է այն, որ ԲՀԿ երեկվա նիստի տեսագրություն չկա, որտեղ Գագիկ Ծառուկյանը ընթերցում է այդ տեքստը։

“Չկա տեսագրություն, որտեղ պարոն Ծառուկյանը ընթերցում է այն տեքստը, որը վերագրված է իրեն”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ