21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ պետք է ԲՀԿ-ում որոշում կայացնի. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.

ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթը ներքաղաքական իրավիճակի,մասնավորապես ԲՀԿ-ի վերաբերյալ, որ հնչել է փետրվարի 12-ի երեկոյան , ոչ այլ ինչ է քան ներքաղաքական պատերազմի հայտարարում, ընդ որում ՛՛հակառակորդի՛՛» կամ մրցակցի լիակատար ջախջախման հայտարարված պլանով:

Սակայն միամիտ է կարծել, որ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը հանձնվելու են միանգամից, զենքերը վայր են դնելու: Սակայն իրավիճակը բավական բարդ է, եւ Սերժ Սարգսյանն, ըստ էության, մեծ ընտրության հնարավորություն Գագիկ Ծառուկյանին չի տվել: Ծառուկյանին մնում է կամ անցնել հակագրոհի, կամ պայմանավորվել Սերժ Սարգսյանի հետ խաղաղ նահանջի ճանապարհները քննարկելով:

Այստեղ շատ բան կախված է նրանից, թե ԲՀԿ-ն, որպես այդպիսին, որքանով է ենթակա լիովին Գագիկ Ծառուկյանին եւ որքանով այնտեղ ազդեցություն ունի Ռոբերտ Քոչարյանը, որի մի շարք թիմակիցներ այսօր ԲՀԿ-ում են:

Այստեղ շատ բան կախված է նրանից, թե ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցությունը, որպես այդպիսին, որքանով է ենթակալիովին Գագիկ Ծառուկյանին և որքանով այնտեղ ազդեցություն ունի Ռոբերտ Քոչարյանը, որի մի շարք թիմակիցներ այսօր ԲՀԿ-ում են, և որը բացահայտ կերպով իր ոգևորությունն է հայտնել ԲՀԿ-ի ժողովրդականության աճի վրա:

Եթե կուսակցությունը գտնվում է Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տակ, դա նշանակում է, որ որոշումը պետք է կայացնի ոչ թե Գագիկ Ծառուկյանը, այլ Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ