22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում Իրաքի տրանսպորտի նախարարի հետ

Փետրվարի 23-ին Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Իրաքի միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության հեռանկարները: Զրուցակիցներն ընդգծեցին Բաղդադ-Երևան ուղիղ չվերթների գործարկման կարևորությունը: Դեսպան Գրիգորյանը նշեց, որ ուղիղ չվերթի առկայությունը մեծապես կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը և գործարար կապերի ընլայնմանը: 

«Մարդիկ շրթնային հավատքի են դարձել» /վիդեո/

«Չարությունը իմ խորին համոզմամբ հայ ժողովրդին երբեք յուրահատուկ չի եղել: Մեծ Եղեռնը հանգեցրել է նրան, որ հայ ժողովուրդը աներևակայելի բարություն ու ներքին պոտենցիալ է կուտակել իր մեջ»,-մեզ հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը: Հայ մարդը մի տեսակ փոխել է իր դիմագիծը, դրա մասին խոսվում է ամեն օր՝ հեռուստատեսությամբ ցուցադրվող բազմաթիվ կադրերը  ու հավատի […]

Ներկայացվել են Տրանսպորտի և կապի նախարարության գործունեության հաշվետվությունները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ շարունակվել է հանրապետական գործադիր մարմինների՝ 2014 թվականի ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը: Մասնավորապես, զեկույցով է հանդես եկել ՀՀ տրանսպոտի և կապի նախարարությունը: Նշվել է, որ նախարարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված 5 գերակա խնդիրները սահմանված ժամկետում […]

Շարմազանովը անցկացրեց բաց դասը

Փետրվարի 23-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին այցելել Հյուսիսային համալսարանի մի խումբ դասախոսներ եւ ուսանողներ: Բաց դասը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում ուսանողներն իրենց հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին: Ուսանողները Էդուարդ Շարմազանովին տեղեկացրել են Հյուսիսային համալսարանի գիտխորհրդի որոշման մասին, ըստ որի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ուսանողները կարող […]

Քննարկվել են ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է իսպանական «Ազվի գրուպ» ընկերության նախագահ Մանուել Կոնտրերաս Ռամոսի և «Finsudprom» միջազգային ընկերության նախագահ Իգոր Շեխելևի գլխավորած պատվիրակության հետ: Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր  հատվածի  հետ համատեղ ծրագրերի իրականացումը` ընդգծելով, որ այս մասով առկա է նաև […]

Համաշխարհային բանկը կաջակցի ավագ դպրոցների հիմնանորգմանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրագործվող կրթության զարգացման վարկային ծրագրի վերաբերյալ հարցեր: Նշվել է, որ ծրագրի հիմնական բաղադրիչը ուղղվելու է ավագ դպրոցների հիմնանորգմանը, շենքային պայմանների արդիականացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը: Հիմնանորոգման ծրագրում ընդգրկված են մոտ […]

Պետքարտուղարությունն առանց Փսակիի. ծաղրանկար

Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հեռանում է այս պաշտոնից, քանի որ հղի է: Փսակին աշխատանքի է անցնում Սպիտակ տանը: Այս առթիվ РИА Новости-ն հետաքրքիր ծաղրանկար է ներկայացրել:

Կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2014 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է հանրապետական գործադիր մարմինների՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը: Հաշվետու տարում ըստ ոլորտների իրականացված ծրագրերի ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ՀՀ կառավարությանն առընթեր […]

Կառավարությունը ստեղծել է «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը: Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ հավանության համար նիստում քննարկման դնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է, մասնավորապես, մեկ միասնական ակտի միջոցով վարչական մարմինների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև ծագող հարաբերությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի