04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ է նշանակում՝ «Եվ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին…»

Դա նշանակում է, որ մենք աղոթում ենք, որ մեր Երկնավոր Հայրը չդատի մեզ մեր մեղքերի համար և չմերժի մեր աղոթքները դրանց պատճառով: Մենք ո՛չ արժանի ենք այն ամենին, ինչի համար աղոթում ենք, և ո՛չ էլ վաստակել ենք դրանք ունենալու իրավունքը, բայց խնդրում ենք, որ Նա մեզ տա այդ ամենն իր շնորհքով:

Չնայած մենք ամեն օր բազմաթիվ մեղքեր ենք գործում և արժանի չենք ոչնչի՝ բացի պատժից, բայց Աստված ներում և օրհնում է մեզ: Այդ պատճառով մենք նույնպես սրտանց պետք է ներենք ու հաճույքով բարիք անենք այն բոլոր մարդկանց, ովքեր մեղք են գործում մեր հանդեպ:

Ի՞նչ ենք խոստովանում այս խնդրանքում:

Խոստովանում ենք, որ ամեն օր մեղք ենք գործում և արժանի ենք միայն պատժի:

Առակ. 28.13 «Իր հանցանքը ծածկողը չի հաջողվի, բայց խոստովանողն ու թողողը ողորմություն կգտնի»:

Ի՞նչն է մեր աղոթքի գլխավոր նյութը:

Ներումը: Մենք աղոթում ենք, որ Աստված Քրիստոսով գթասրտորեն ների մեր մեղքերը:

Սաղմ. 51.1-2 «Ողորմի՛ր ինձ Աստված Քո ողորմության պես, և Քո մեծ ողորմության պես ջնջիր իմ անօրինությունները: Իսպառ լվա ինձ իմ անօրինություններից, և սրբիր ինձ իմ մեղքերից»:

Ինչո՞ւ ենք այս աղոթքում ներառում նաև մեղքերի թողության խնդրանքը:

Մենք արժանի չենք այն ամենին, ինչի համար աղոթում ենք, ուստի կարիք ունենք Աստծո թողությանը, որպեսզի վստահորեն ու մաքուր խղճով աղոթենք Նրան: Եթե մեկի սիրտն Աստծո հետ չէ, նա երբեք չի համարձակվի աղոթել … Սիրտը կարող է վստահ և ուրախ լինել միայն այն դեպքում, երբ իմանա, որ իր բոլոր մեղքերը ներված են:

Ծննդ. 32.10 «Ես արժանի չեմ այն ամեն ողորմություններին և այն ամեն հավատարմությանը, որ քո ծառային արել ես»:

Ինչպե՞ս վարվենք նրանց հետ, ովքեր մեղք են գործում մեր հանդեպ:

Մենք պետք է ներենք ու բարիք անենք նրանց, ովքեր մեղք են գործում մեր հանդեպ:

Մատթ. 18.21-22 «Այն ժամանակ Պետրոսը, Նրա մոտ գալով, ասաց. Տե՛ր, եթե իմ եղբայրն իմ դեմ մեղք գործի, քանի՞ անգամ նրան ներեմ, մինչև յո՞թ անգամ: Հիսուսը նրան ասաց. Քեզ չեմ ասում՝ մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ»:

Եփես. 4.32 «Իրար հետ քաղցր եղեք, գթած՝ իրար ներելով, ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց»:

Ի՞նչ է ցույց տալիս ուրիշներին մեր ներելը:

Ուրիշներին ներելը ցույց է տալիս, որ մենք իսկապես հավատում ենք Աստծո կողմից մեր ներված լինելուն: Չնայած մենք ամեն օր մեղք ենք գործում Աստծո դեմ, բայց Նա մեզ ներում է Քրիստոսի շնորհով, ուրեմն մենք նույնպես  պետք է ներենք մեր հանդեպ մեղք գործողին, ով անարդար է վարվում մեզ հետ և չար մտադրություններով է լցված մեր հանդեպ:

Մատթ. 6. 14-15 «Եթե դուք մարդկանց իրենց հանցանքները ներեք, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների: Իսկ եթե դուք մարդկանց իրենց հանցանքները չներեք, ձեր Հայրն էլ ձեր հանցանքները չի ների»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ