11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարբած տղամարդիկ ծեծի են ենթարկել ՀՀ ՃՈ աշխատակիցներին ու դիմել փախուստի

«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեկ գիշեր արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Վանաձորում՝ հարբած տղամարդիկ ծեծի են ենթարկել ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին ու դիմել փախուստի: Դեպքը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում, որտեղ ճանապարհային ոստիկանության 5 աշխատակիցներ իրականացնելիս են եղել իրենց ամենօրյա ծառայությունը: Ժամը 02:30-ի սահմաններում նրանց մոտ կայանել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա, որից […]

Ծառուկյանը ԲՀԿ շտաբներից պահանջում է վերադարձնել իր միջոցներով ձեռք բերված գույքը.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ շտաբներից այժմ պահանջում է վերադարձնել իր միջոցներով ձեռք բերված գույքը: Այս պահանջը բարկացրել եւ ավելի է հիասթափեցրել ԲՀԿ շտաբների աշխատակիցներին, քանի որ ինչպես նշեցին ԲՀԿ տարածքային կառույցների աշխատակիցները, գույքը հիմնականում ձեռք են բերել տվյալ տարածքից ընտրված պատգամավորները: Նոր Նորքի գրասենյակում մեզ տեղեկացրին, որ իրենցից գույքը ետ են պահանջել, […]

Կնոջը դատաբժշկի ուղեգիր, ամուսնուն՝ ոստիկանություն

Մարտի 8-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դալար գյուղում ամուսինը ծեծել է կնոջը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ, 1961 թ. ծնված Հակոբ Մ.-ն ձեռքերով հարվածել է կնոջ` 1982 թ. ծնված Զենֆիրա Ա.-ի գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ: Նույն օրը, ժամը […]

Ամենավերջին ձևով ենք պատժելու…/վիդեո/

«Մենք պատրաստ ենք զենք վերցնելու և անցնել խրամատներով՝ թշնամիներին վերացնելու ու ամենավերջին ձևով իրանց պատժելու»,-մեզ հետ զրույցում ասաց երիտասարդ երկրապահ, սահմանային Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Մհերը: Մանրամասները՝ տեսանյութում:

400 հայերը մանրադրամները նետեցին թուրք տուժողի կողմը.բացառիկ մանրամասներ դատավարությունից/վիդեո/

«Եղիա Քեշիշյան» մարտախմբի կողմից իրականացված «Վան» գործողությունը ԱՍԱԼԱ-ի պատմության մեջ առանձնացավ, որպես հաջողված ու չկրկնվող: Գործողության հաջող ելքից հետո մարտախմբի 4 անդամները՝ Վազգեն Սիսլյանը,Արամ Պասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանը և Գևորգ Կյուզեկյանը կանգնեցին Ֆրանսիական դատարանի առաջ: Մեզ հետ զրույցում «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը նշեց, որ ինքն ու ընկերները սպասում էին նվազագույնը 25 տարվա ազատազրկում, բայց ոտքի […]

Կինը տղամարդու կյանքի ոճն է

Կինը ոչ անկողնային սեփականություն է, ոչ էլ ներկած աչքերով աման լվացող մեքենա: Կինը տղամարդու կյանքի ոճն է, մակարդակը ու կերպարը… Սոֆի Լորեն Կանանց միամսյակի կապակցությամբ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Henaran.am-ը կներկայացնի հայտնի մարդկանց մտքերը` կանանց մասին:

Արսենը հարվածել է եղբոր կնոջը

Մարտի 7-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասի տներից մեկում վիճաբանություն է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, 1987 թ. ծնված Արսեն Ս.-ն կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, ոտքով հարվածել է եղբոր կնոջ` 1991 թ. ծնված Անժելա Գ.-ի որովայնին, որից հետո խոհանոցային դանակով […]

Հայաստանը կողմնակից է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը.Էդուարդ Շարմազանով

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկի հետ: ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ հայ խորհրդարանականների այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների հետագա ամրապնդման եւ զարգացման, մասնավորապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման համար: Էդուարդ Շարմազանովն արձանագրել է, որ մեր օրերում […]

Սպանել են դստեր սիրեկանի կնոջը` հանուն դստեր «անձնական կյանքը դասավորելու»

Մերձմոսկովյան Կրասնագորսկում երիտասարդ աղջկա ծնողները կազմակերպել են նրա սիրեկանի կնոջ սպանությունը` «իրենց աղջկա անձնական կյանքը դասավորելու համար»: Ինչպես պարզվել է, հունվարի 13-ին 37-ամյա գործարար Տատյանա Կուլենկովան 8-ամյա դստեր` Սոֆիայի հետ վերադառնալիս է եղել տուն, երբ հենց տան դռան առջեւ անհայտ անձը կրակել է կնոջ գլխին ու սպանել նրան: Ոստիկանությունը պարզել է, որ հանցագործությունը կազմակերպել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի