16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական նշանակության ծրագիր՝ կանանց տոնին ընդառաջ

Երևանի քաղաքապետարանը Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի հետ հանդես է եկել արդեն ավանդական նախաձեռնությամբ: Արցախյան ազատամարտի մասնակից կանայք, Հայրենական մեծ պատերազմի կին վետերաններ, զոհված ազատամարտիկների մայրեր և այրիներ, միաժամանակ 2 զինծառայող ունեցող և բազմազավակ մայրեր,  ինչպես նաև սիրիահայ, անապահովության գնահատման  համակարգում հաշվառված և որոշ հասարակական կազմակերպություններ ներկայացնող կանայք հնարավորություն են […]

«Երրորդմասցի Լյովիկի սպանությունն անչափ կարևոր, անչափ վտանգավոր իրադարձություն է»

 «Սա շատ կարևոր, անչափ կարևոր, անչափ վտանգավոր իրադարձություն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ, գրող Սերգեյ Գալոյանն՝ անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին:  Նշենք, որ ՔԿՀ-ի մերձակայքում մարտի 4-ին կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 3 մարդ է զոհվել. զոհերի թվում են քրեական հեղինակություններ Երրորդմասցի Լյովիկը և Դրոն: Լյովիկը ԱՄՆ-ում բնակվող քրեական հեղինակություն Պզոյի՝ Արմեն Ղազարյանի եղբոր որդին է, […]

Կլինիկական մահ ապրելուց հետո ԻՊ գրոհայինը քրիստոնեություն է ընդունել

Իրաքի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժայինների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում վիրավորած ԻՊ գրոհայինը հայտնվել է կոմայի մեջ, նա կլինիկական մահ է տարել, հայտնում է bog news.org-ը: Գրոհայինին նրա ընկեները միայնակ լքել են անապատում: Տղամարդուն հայտնաբերել են Սուրբ Դոմինիկ կաթոլիկ եկեղեցու քահանաները եւ տարել հիվանդանոց: «Ես կարծում էի, որ կռվի ժամանակ կմահանամ, եւ դա […]

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Տիրոջն է փառքը, Օրվա խորհուրդը

Տիրոջն է փառքը, և մենք ամենքս պիտի այդ փառքը հավելենք մեր բարի գործերով, պիտի յուրաքանչյուրս յուրօրինակ ուխտ դառնանք մեր ժողովրդի, հասարակության, ընտանիքների համար և լույս՝ հեթանոսության մեջ խարխափողների, ճշմարիտ Աստծուն չճանաչողների համար: Բ Օրեն. 8: 11 – 9: 10 Հոբ. 12: 1 – 13: 6 Եսայ. 42: 1-8 Մարտի 6, Օրվա խորհուրդը Աղբյուր` qahana.am

«Չի կարելի լքել երկիրը հանուն բարեկեցիկ ապագայի» /վիդեո/

«Բոլորը խոսում են միայն իշխանական փոփոխություններից և ոչ մեկը չի խոսում սերունդ դաստիարակելու մասին:Միակ փրկությունն է դաստիարակել սերունդ, որը կպարտադրի իր տեսակը:Դաստիարակել երկրին տեր կանգնող սերունդ, որը ամենահզոր իշխանություններին անգամ կպարտադրի իր ուզած երկիրը»,-մեզ հետ զրույցում անդրադառնալով արտագաղթի ահագնացող տեմպերին ասաց արցախյան պատերազմի մասնակից  «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Արտագաղթի […]

Անասնապահական կոոպերատիվներին աջակցությունը եւ դրա արդյունքները

Համաշխարհային բանկի աջակցությամբ 2011-ից Հայաստանում իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի շրջանակներում հանրապետության անասնապահությամբ մասնագիտացված 6 մարզերում (Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի) նախատեսված 55-ի փոխարեն 91 համայնքներում ձևավորվել են «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ: Դրանց անդամներ են դարձել 12876 գյուղաբնակ ընտանիքներ։ Այս ընթացքում այդ կոոպերատիվներին տրամադրվել է 545 միավոր գյուղատնտեսական […]

Մերսման կենտրոնում հրդեհ է բռնկվել. 4 աղջիկ է մահացել

Կրասնոյարսկում տեղի գեղեցկության սրահներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում կան զոհեր: Փոխանցվում է, որ երբ փրկարարները հրդեհը մարել են, նրանք մերսման սրահում 18-20 տարեկան 4 աղջիկների դի են հայտնաբերել, ովքեր մահացել են ծխից խեղդվելու արդյունքում: Մահացածների ինքնությունն առայժմ պարզված չէ: Դեպքի մանրամասները քննվում են:

Անտառախախտման 7 արձանագրություն

«Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժինը  կազմել է անտառխախտման 7 արձանագրություն` ապօրինի հատված 39 ծառի համար       ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները սույն թվականի փետրվարի 12-ից  մինչև  մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել և կազմել են անտառխախտման  7 արձանագրություն` ապօրինի հատված 39 ծառի և անտառից 2 խմ վառելափայտի  ապօրինի դուրս բերման համար: Անտառխախտման արձանագրություն է կազմվել 12.02.2015 թվականին «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի առաջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի