16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարադոննան հայտնվել է եթերում` շրթներկը շուրթերին /ֆոտո, վիդեո/

Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոննան օրերս օրիգինալ կերպով հայտնվել է հեռուստաեթերում: Մարադոննայի շուրթերին շրթներկ է եղել, սակայն ոչ հաղորդավարը, ոչ անձամբ ֆուտբոլիստը չեն մեկնաբանել այդ երեւույթը: Այս միջադեպից հետո լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, որ 54-ամյա ֆուտբոլիստը դեմքի պլաստիկ վիրահատության է ենթարկվել` ավելի երիտասարդ երեւալու համար:

Եվրասիական տնտեսական միություն. կամուրջ դեպի անորոշություն

Ռուսաստանը Ուկրաինայի դեմ իր քարոզարշավը սկսեց, քանի որ վախենում էր, որ Կիևը դուրս կգա եվրասիական տարածաշրջանային ինտեգրման Ռուսաստանի ծրագրերից՝ հօգուտ Եվրոպական ապագայի: Ուկրաինայի Ճակատագիրը դեռևս անորոշ է, մինչդեռ Ռուսաստանը 2015-ի հունվարին Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի հետ ձևավորեց Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ), գրում է Interpress.am-ը` European Leadership Network-ին հղումով: Տնտեսական տեսանկյունից, Ուկրաինայի ճգնաժամը ԵՏՄ անդամներին պարտադրել […]

Երիտասարդը մահացել է 19 ժամ անդադար համակարգչային խաղ խաղալուց հետո

Չինաստանի ինտերնետ-սրճարաններից մեկում 24-ամյա երիտասարդ է մահացել` 19 ժամ անդադար համակարգչային խաղ խաղալուց հետո, հայտնում է Вести-ն: Տղան խաղացել է World of Warcraft խաղը, ոչ մի րոպե չի ընդհատել այն, հետո հանկարծ սկսել է հազալ, կորցրել է գիտակցությունն ու տեղում մահացել: Նախնական վարկածով` տղան մահացել է գերհոգնածության արդյունքում:

Երիտասարդ այգեպանը բերման է ենթարկվել թմրամիջոց պահելու կասկածանքով

Մարտի 6-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջանի Մյասնիկյան փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել հիմնարկություններից մեկի այգեպան, 1992 թ. ծնված Դավիթ Ե.-ին: Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել և առգրավվել է 2.2 գ կանեփանման զանգված, հայտնում է police.am-ը: Ըստ Դավիթ Ե.-ի հայտարարության՝ առգրավվածը պատկանում է իրեն, կանեփ տեսակի թմրամիջոց է, որն իրեն տվել […]

Սերը գիտակցել` ահա գերագույն նպատակը

Յուրաքանչյուր մարդկային արարածի մեծագույն նպատակը սերը գիտակցելն է: Սերն ուրիշի մեջ չէ, այլ հենց մեր եւ մենք ենք այն արթնացնում մեր մեջ: Եւ որպեսզի արթնացնենք այն, պետք է այն ուրիշը: Տիեզերքը իմաստ է ստանում միայն այն դեպքում, երբ կա մեկը, ում հետ մենք կարող ենք կիսել մեր զգացմունքները: Պաուլո Կոելյո

Եթե Սերժ Սարգսյանը սկսեր իր կուսակցությունից, Հակոբյանը կհավատար

Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն անդրադառնում է ընդդիմության ներկա իրավիճակին, եղած խնդիրներին, ապագա քայլերին: -Պարո՛ն Հակոբյան, կարելի՞ է արձանագրել, որ ընդդիմությունն այսօր ավելի քան ջախջախված վիճակում է, կամ ինչպես իշխանություն է ասում՝ թոփալ։ -Ո՛չ, չի կարելի արձանագրել։ Եթե այս պահին հասկանալի պատճառներով որոշակիորեն շոկային վիճակ է տիրում, դա չի նշանակում, որ […]

Ո՞վ կհամարձակվի ասել, թե զերծ է մեղքերից, Օրվա խորհուրդը

 «Ո՞վ կարող է պարծենալ, թե ինքը սուրբ սիրտ ունի, կամ ո՞վ կհամարձակվի ասել, թե ինքը զերծ է մեղքերից» (Առակ. 20: 9)։ Եթե կարծենք, թե սուրբ ենք ու անմեղ, ապա վայ մեզ, քանզի Երկնավոր Բժիշկը մեզ մոտ չի գալու, և Բարի Հովիվը մեզ չի փնտրելու: Առակ. 20: 6-22 Բարուք. 4: 21-24 Բ Կոր. 4: 1-11 Հովհ. […]

Ապրիլի 24-ին Անգլիայի արքայազն Չարլզը որդու հետ կմեկնի Թուրքիա

Ապրիլի 24-ին Թուրքիայում կանցկացվեն Դարդանելի (Գալիպոլի, Չանաքքալե) ռազմական գործողությունների 100 ամյակին նվիրված միջոցառումները: Թուրքական «Հյուրիյեթ» թերթը տեղեկացնում է, որ միջոցառումներին մասնակցելու համար Թուրքիա կժամանեն Անգլիայի թագաժառանք արքայազն Չարլզը և նրա որդին՝ արքայազն Հարրին, հայտնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Իսկ Լոնդոնում Անգլիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը ամուսնու` Էդինբուրգի դուքսի և թոռան՝ արքայազն Ուիլյամի ուղեկցությամբ կմասնակցի Գալիպոլիի ռազմական […]

Շիրակի մարզում մեքենան գլորվել է ձորը. կա մեկ զոհ

Մարտի 7-ին, ժամը 08.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղում գիշերը տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է mes.am-ը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ միջպետական Մ-7 ավտոճանապարհի Գյումրի-Բավրա 12-րդ կմ-ի մոտակա […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Հռոմում

Մարտի 5-ին Հռոմի հեղինակավոր Վիտորիանո իտալական վերածննդի թանգարանային համալիրի կենտրոնական ցուցասրահում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի, Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի, համալիրի տնօրեն Ալեսանդրո Նիկոզիայի ներկայությամբ կայացավ «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Իտալիայում և Սուրբ Աթոռում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի