02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Վտանգավոր է ամբողջությամբ Սահմանադրությունը բարեփոխելը

«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը այսօր  «Սահմանադրական բարեփոխումների գործընթացը քաղաքացիական հասարակության դիտանկյունից» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ Սահմանադրական փոփոխությունները կատարվում են իշխանության վերարտադրության համար և դա ամենավտանգավոր երևույթն է:

«Վտանգավոր է ամբողջությամբ Սահմանադրությունը բարեփոխելը: Քանի որ ինչպես Սերժ Սարգյսյանն է ասել, մենք սահմանադրությունը բարեփոխելով անվտանգության հարց չենք լուծոււմ»:

«Չեք անցկացնի» նախաձեռնությունն արդեն քննարկումների փուլ է սկսել, փորձելու են հանդիպել «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» , ՀԱԿ կուսկացությունների ներկայացուցիչների հետ, բայց հիմնականում քննարկումները լինելու են քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների հետ, ովքեր դեմ են Սահմանադրական բարեփոխումներին:

 «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահն Արտակ Կիրակոսյան էլ կարծիք հայտնեց, որ հարկավոր է փոխել գործող Սահմանադրությունը, քանի որ այն թույլ չի տալիս, որ պետությունը զարգանա:

«Այն համակարգը, որ գործում է, շատ իմաստներով թույլ չի տալիս պետության զարգացմանը, քանի որ նախագահական համակարգը ունի լծակներ բոլոր օղակների վրա: Պետք է շարժվել հետևյալ փուլերով՝ առաջին. Սահմանադրական փոփոխություններ պետք են, երկրորդ ինչ տիպի փոփոխություններ են հարկավոր և ինչպես պետք է դրան հասնենք: Պետք է նորմալ քննարկում լինի թե ինչպիսի փոփոխոթյուններ են մեզ հարկավոր: Երրորդ. նոր կարող ենք կողմ արտահայտվել կամ բոյկոտել»:

 Իրավունքի պաշտպան առանց սահմանների ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանն էլ վստահ է, որ մենաշնորհային դիրք ունեցող իշխող կուսակցությունը փորձում է ամրապնդել իր դիրքերը սահմանադրական փոփոխություններով. «Ակնկալել, որ օրենսդրական փոփոխություների արդյունքում հնարավորություն կընձեռվի քաղաքական այլ կուսակցությունների այնպիսի դրույթներ առաջ քաշել և հավասարակշռել դաշտը, ապա դա միամիտ ակնկալիք է»:

Իրավունքի և ազատության կենտրոնի ղեկավար Վարդան Հարությունյանը չի կարծում, որ Հայաստանի խնդիրները լուծելու համար պետք է փոխել սահմանադրությունը: «Սահմանադրությունը չի մեղավոր, որ այսօր Հայաստանում առկա է այս իրավիճակը կրիմինալի, ընտրությունների և քաղաքական համակարգի առումով»:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ