03 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դոլարը թուլանում է

Բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքում երկրորդ օրն է` նկատվում է նույն միտումը, երբ ամերիկյան  դոլարը  չնչին արժեզրկվում է, եվրոն` պահպանում դիրքերը, ռուբլին` արժևորվում: Հայաստանյան բանկերում դոլարի միջին վաճառքն այսօր կազմում է 476 դրամ, առքը` 472դրամ: Եվրոյի առքը 514 դրամ է, վաճառքը` 521 դրամ: Ռուբլու առքն այսօրվա դրությամբ կազմում է 7,83 դրամ, վաճառքը` 8.20

Սամվել Կարապետյանը պետք է վերջնական որոշում կայացնի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի մասնագետները ներկայումս ուսումնասիրում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնտեսական դրությունը: Դեռեւս անցած տարվա կեսից հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը հարյուրավոր միլիոն դոլարների պարտքեր ունի, ստույգ թիվը չի հրապարակվում, ըստ լուրերի՝ այն կազմում է 300-ից մինչեւ 500 միլիոն դոլար: Աուդիտի […]

Կիպրոսի խորհրդարան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ներկայացվել

Կիպրոսի խորհրդարանի կուսակցությունները Հայոց ցեղասպանությունը չճանաչումը կամ ժխտումը քրեականացնող օրինագիծ են ներկայացրել խորհրդարան, հայտնում է«Հուրիեթ»-ը: Օրինագիծը պատիժներ է նախատեսում ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ կատարված հանցագործությունները չճանաչողների համար: Սպասվում է, որ այն քննարդկության կդրվի առաջիկա օրերին: Հարկ է նշել, որ Կիպրոսի Հանրապետությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռեւս 1982 թվականին:

Թունավորում

Մարտի 24-ին, ժամը 07.51-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. մարտի 23-ին ժամը 23.50-ի սահմաններում թունավորման նախանշաններով Եղեգնաձորի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղի բնակիչ Ռ. Ա.-ը (ծնվ. 1990թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Կիլիկիայի Հակոբին էլ . Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Կիլիկիայի Հակոբը, անդրադառնալով գործարարների դեմ վերջերս խստացված ստուգումներին` ասել է, թե հարկայինն իրեն եւս տուգանել է: Նա հայտնել է, որ ստուգումներ են իրականացվել իրեն պատկանող «Երեւանի գարեջուր» ՓԲԸ գործարանում, որոնց արդյունքում իրեն տուգանել են 1.5 մլն դոլարով: Պատգամավորը նշել է, որ ինքը դատի է տվել […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լեհաստանի Գդանսկ քաղաքում

Մարտի 20-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքի Հայկական նրբանցքում գտնվող Սուրբ Պողոս Պետրոս կաթոլիկ եկեղեցու շրջակայքում տեղակայված հայկական խաչքարի մոտ Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային թեմի առաջնորդ Ցեզարի Անուսևիչի կողմից հոգեհանգստի կարգ մատուցվեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, որից հետո տեղի ունեցավ մոմավառություն ու ծաղկեպսակների զետեղման արարողություն: Միջոցառմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, […]

Ձյուն է գալիս

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի  24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի և Մարալիկի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն

«Դե, որովհետև, կնոջ թերթում տպումա, հետո հերքումա տալիս»

«Հրապարակ» թերթը գրում է. Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը թերթի հետ զրույցում հերեքել է մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, թե իրեն հնարավոր է նշանակեն Գերմանիայում ՀՀ դեսպան: Այդ լուրը նա զառանցանք է որակել:Իսկ թե ինչով է պայմանավորված այդ «զառանցանքը» Արզումանյանը ասել է.«Դե, որովհետև, կնոջ թերթում տպումա, հետո հերքումա տալիս»:(նկատի ուներ ՀԱԿ ղեկավար Լևոն […]

Ով է ապահովել Երրորդմասցի Լյովիկի սպանության զենքերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արմեն Երեմյանի եղբայրները՝ Սուրեն և Կարեն Երեմյանները, կասկածվում են նրանում, որ քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության զենքերն են ապահովել և կատարողներին էլ դեպքից հետո թաքցրել են: Ինչպես հայտնի է՝ այս տարվա մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ դիմակավորված երեք անձինք սպանել էին […]

«Զինված» հարձակում Էջմիածնում . Ժամանակ

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի՝ Էջմիածին քաղաքում գտնվող մասնաճյուղից գումար հափշտակելու դիտավորությամբ հարձակում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի 37-ամյա բնակչի։ Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցն ավարտած, լեյտենանտի կոչում ստացած, մի քանի ամիս քրեական հետախուզության օպերլիազոր աշխատած տղամարդը, գտնվելով նյութական ծանր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված