18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Մայր աթոռից խոր ցավով տեղեկացնում են

Ի Տեր ննջեց Տ. Կարապետ ավագ քահանա Գըլըճյանը

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ ապրիլի 20-ին, Էջմիածնում, կյանքի 73-րդ տարում, երկարատև ծանր հիվանդությունից վախճանվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիցագույն սպասավորներից Արժանապատիվ Տ. Կարապետ ավագ քահանա Գըլըճյանը: 

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայ Եկեղեցու հոգևոր դասը սգում են բազմավաստակ Տեր Հոր մահը:

Տեր Հոր աճյունը ապրիլի 21-ին կդրվի Ս. Շողակաթ վանքում վերջին հրաժեշտի համար, ուր ժամը 18:00-ին կկատարվի եկեղեցու կարգ: Ապրիլի 22-ին, ժ. 10:30-ին, հընթացս Ս. Պատարագի կկատարվի հանգուցյալ Տ. Կարապետ ավագ քահանայի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը: Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ