20 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուս միլիարդատերն ընտանիքով տեղափոխվել է ԼՂՀ. 168 ժամ

Ռուս հայտնի էքսցենտրի գործարար, մեկենաս, հայտնի ֆերմեր Գերման Ստերլիգովը փակել է Սլոբոդայում գտնվող տան դռները, սկսել է վաճառել գույքը ու գնացել է Լեռնային Ղարաբաղ: Այս լուրը հաստատել է նրա օգնականը: «Նա գնացել է Լեռնային Ղարաբաղ, հայտնի չէ, թե երբ կվերադառնա, սակայն անպայման կգա: Նրան ստիպել են մեկնել լուրջ հանգամանքներ»,-պատմել է օգնականը: Թե ինչ հանգամանք է […]

Ակումբում ընկերոջ վրա «պզզըցրած» շամպայնը՝ խմբակային տուրուդմփոցի պատճառ. Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է Վահե և Անդրանիկ Մարտիրոսյանների գործի դատական քննությունը: 22-ամյա Վահեն և 27-ամյա Անդրանիկը հորեղբորորդիներ են: Նրանք մեղադրվում են նույն խմբի կազմում տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, ինչպես նաև որպես […]

Դավիթ Սանասարյանը հացադուլ հայտարարեց Ազատության հրապարակում

Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Ազատության հրապարակում հայտարարեց Սանասարյանը: «Հացադուլ եմ հայտարարում, որն ուղղված չէ Հայաստանի իշխանություններին,այլ ուղղված է ՀՀ քաղաքացիներին: Հացադուլը շարունակելու եմ այնքան ժամանակ, մինչև այնքան մարդ հավաքվի Ազատության հրապարակում, որ Բաղրամյան 26 շարժվելուց  կարողանանք դիմագրավել ոստիկանական պատնեշին»,-իր խոսքում ընդգծեց Դավիթ Սանասարյանը:: […]

Այրեք ճարպերը 4 օրում

Բաղադրությունը՝ 8,5 բաժակ ֆիլտրած ջուր 1թ/գ աղացած կոճապղպեղ (имбирь) 1 միջին չափի վարունգ (բարակ կտորներ) 1 միջին չափի կիտրոն (բարակ կտորներ) Անանուխի 12 տերև Բոլոր բաղադրիչները խառնեք և թողեք մնա ամբողջ գիշեր: Հաջորդ ամբողջ օրվա ընթացքում խմեք ստացված հյութը, եթե չեք կարողացել խմել ամբողջն այդ օրը, կարող եք դեռ 2 օր հյութը պահել սառնարանում: Կարող […]

Մի գողացիր Աստծու դրամապանակից

«ՄԻ’ ԳՈՂԱՑԻՐ» (Տասնաբանյա պատվիրաններից) Այս խոսքը Մովսես մարգարեին Աստծու տված Տասնաբանյա պատվիրաններից մեկն է: Փորձենք հիշել դրանցից մի քանիսը «Ես եմ քո Տեր Աստվածը, Ինձանից բացի ուրիշ Աստված չպիտի ունենաս»: «Կուռքերին չպիտի պաշտես»: «Պատվի’ր հորդ և մորդ»: «Մի’ սպանիր»: «Մի’ շնացիր» և այլն: Այս քարոզիս բնաբան եմ ընտրել «Աստծու դրամապանակի՞ց ես գողացել» անունը: Աշխարհում ամեն կողմ […]

Վարչապետին են ներկայացվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենին և հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին: Հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել հիմնադրամի գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, նշվել է, որ այժմ ընթացքի մեջ է Լոռու մարզի Դեբեդ համայնքում SMART նորարարական կրթական կենտրոնի կառուցման ծրագիրը: Նախատեսվում է կենտրոնում ներգրավել տարածաշրջանի համայնքների դպրոցականներին […]

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը բրազիլական «Էստադաո» թերթին

 «Էստադաո». Սկզբում կցանկանայի ավելի ընդհանրական բնույթի հարց ուղղել, որն իմ կարծիքով այս պահին հիմնական հարցն է: Այն վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այսպիսով, որքանո՞վ է կարևոր այս տարելիցը, այս ժամանակաշրջանը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերի առումով: Էդվարդ Նալբանդյան. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հիմնական ուղերձն է՝ «Այլևս երբեք»: Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն […]

Բերման ենթարկված 46 անձիք ազատ են արձակվել

Հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բարձրախոսով հայտարարությամբ դիմել է Բաղրամյան պողոտայում գտնվող հավաքի մասնակիցներին: Հայտարարության գրավոր տեքստը առձեռն տրամադրվել է հավաքի մասնակիցներին: Մասնավորապես, ոստիկանությունը հավաքի փաստացի կազմակերպիչներից և մասնակիցներից պահանջել է վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ տևող արգելափակումը և հեռացնել աղբամանները: Ոստիկանության պահանջը կատարելու համար սահմանվել էր կոնկրետ ժամ՝ 12.30: Ոստիկանության օրինական պահանջի հերթական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի