13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընտրական օրենսգիրքը պետք է նախապես հրապարակվեր եւ քննարկվեր. Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն, մարդու իրավունքների նախկին պաշտպան  Լարիսա Ալավերդյանի համար կարեւորագույն նշանակություն ունի Ընտրական օրենսգիրքը, որը դեռեւս չի հրապարակվել:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Ընտրական օրենսգիրքը գոնե պետք է նախապես քննարկման դրվեր:

«Ասում են՝ համամասնական ընտրակարգ, բայց սա շատ քիչ է հասկանալու համար, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում այս համակարգը: Մեզ հրամցնում են մի բան, որը շատ դժվար ընկալելի է լինելու, շատ բարդ համակարգ է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

, Լարիսա Ալավերդյանին զարմացրել է Սահմանադրության այն կետը, որի համաձայն՝ պատգամավորների թիվը նվազագույնը 101-ն է:

Իրավապաշտպանի  դիտարկմամբ՝ պետք է հստակ նշվի, թե ԱԺ ընտրություններն իրենցից ինչ են ներկայացնելու, ինչ հանգամանքներում է լինելու ընտրությունների երկրորդ փուլը, ինչպես նաեւ թե ինչ է նշանակում «կայուն մեծամասնություն»:

«Շտապողականությունն ինձ համար անընդունելի է: Պետք է մանրամասն քննարկել ամեն ինչ»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:

Նշենք, որ հուլիսի 15-ին հրապարկվել է նոր Սահմանադրության 1-7-րդ գլուխները, որտեղ հստակ նշված է, որ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգին։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ