25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունից տեղեկացնում են

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը: Բացահայտվել է գողության` 7, խարդախության` 3, խուլիգանության և ապօրինի ծառահատման` 2-ական,   գույքի դիտավորությամբ ոչնչացման և կաշառակերության 1-ական դեպք: […]

Ոստիկանին մեղադրում են ծանր հանցագործության մեջ

Քաղաքացի Սուրեն Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Լունապարկ» զբոսայգու սրճարաններից մեկի մոտ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյանքներ է հնչեցրել, ինչի կապակցությամբ իրեն մոտեցած ոստիկանության ծառայողներից մեկն ապտակել է, որի արդյունքում հետ-հետ է գնացել, դիպել բետոնե պատնեշին՝ ստանալով մարմնական վնասվածք: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի […]

Կառավարությունը սոցիալալական նոր ծրագիր է մեկնարկել՝ 43 մլն դոլար բյուջեով

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Նիստի ընթացքում խորհրդին է ներկայացվել հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ղեկավար ձեռնարկը: Նշվել է, որ ծրագիրը սկսվել է այս տարի և նախատեսվում է ավարտել 2020 թվականին: Ծրագիրը, որի ընդհանուր […]

Ոչ աշխատանքային օրեր

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` Անկախության տոնը նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր է: Հիշեցնենք, կառավարության որոշմամբ սեպտեմբերին 19-ին աշխատանքային օր է, սակայն սեպտեմբերի 21-ը՝ ոչ աշխատանքային:

Երևանի քաղաքապետարանը մշտապես բաց է համագործակցության համար. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Քիշնևի քաղաքապետ Դոորին Կիրտոակեի հետ, ով Երևան է այցելել` մասնակցելու սեպտեմբերի 18-19-ը «Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի» բյուրոյի նիստին ու «Տեղական ժողովրդավարությունը արևելյան գործընկերության երկրներում» թեմայով համաժողովին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ համառոտ ներկայացնելով Երևանի […]

Մեկնարկել է «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում» գիտագործնական կոնֆերանսը

Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ին մեկնարկել է «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում» խորագրով գիտագործնական կոնֆերանսը` նվիրված ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին: Կոնֆերանսի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով հյուրերին` Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը կարևորել է պաշտպանության նախարարության և մայր բուհի միջև հաստատված […]

2016-ի պետբյուջեի նախագիծը կուղարկվի ԱԺ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում ավարտվել են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը: Սեպտեմբերի 18-ին «ՀՀ 2016թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի, Ֆինանսների, Տրանսպորտի և կապի, Պաշտպանության, Կրթության և գիտության, Առողջապահության, Արդարադատության, Երևանի քաղաքապետարանի, […]

Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնքում արդեն խմելու ջուր կա

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի18-ին այցելել է Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնք և մասնակցել գյուղի խմելու ջրի ներքին ցանցի շահագործման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի բաժինը: Ինչպես իր խոսքում նշել է ծրագրի ֆինանսավորող շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի խորհրդի նախագահ Ժակ Մարտենը, Արցախում կազմակերպությունն աջակցում է հիմնականում ջրագծերի կառուցմանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի